29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Պիտի պայքարեմ՝ մինչև Հայկը հաղթի Բելին»․ Էդուարդ Շարմազանովը ի պաշտպանություն Արմեն Չարչյանի ակցիային

Արմեն Չարչյանը քաղաքական բանտարկյալ է և վերջ։ Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դատախազության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանկ՝ ի աջակցություն պրոֆեսոր Չարչյանի։

«Տեսնելով այս ամբողջ շինծու գործը, դա մի բաժակ ջրում փոթորիկի փորձ է, որը որևէ իրավական հիմք չունի և ամոթ է Հայաստանի Հանրապետությանը, որ հազարավոր մարդկանց կյանքեր փրկած, հարյուրավոր զինվորների կյանքեր փրկած պրոֆեսոր Արմեն Չարչյանը այսօր անազատության մեջ է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև խոսեց ընտրությունների արդյունքների մասին, նշելով, որ դա խայտառակություն էր, ողբերգություն, հուդայություն՝ ազգի հանդեպ։

 
 «Հայկը պիտի հաղթի Բելին, պիտի պայքարեմ այնքան, մինչև Հայկը հաղթի Բելին։ Երբ ես պայքարում էի՝ ոչ մեկ չէր պայքարում, ես լինելու եմ առաջին ու վերջին պայքարողը, բայց երբ կլինեմ վերջինը՝ չեմ ասում մենակ կլինեմ, հարյուր-հազարավորների հետ եմ լինելու»,-ասաց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում

iravaban.net

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ