Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Գիտեմ, որ մի օր բոլորս էլ վերադառնալու ենք». Մարինե Մինասյանը՝ ԱՄՆ-ում իր գործունեության մասին

14:05, 26 սեպտեմբերի

Տարիներ առաջ այս ժպտերես հաղորդավարուհին Հայաստանում հեռուստաէկրաններից ողջունում էր հեռուստադիտողներին եւ նրանց ժամանցն ապահովում միմյանցից տարբերվող հաղորդաշարերով՝ «Computer ժամ», «Բլից», «Exclusive», «Երբ պարում են աստղերը»… Իսկ հեռուստասերիալների եդրկրպագուները Մարինե Մինասյանին կհիշեն «Կյանքի գինը» սերիալից, որտեղ հաղորդավարուհին մարմնավորում էր գլխավոր հերոսուհու՝ Լիլիթի կերպարը:

2010 թ-ից Մարինեն բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ շարունակում է իր եթերային գործունեությունը, ինչի մասին հաղորդավարուհի-դերասանուհին խոսել է NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում: 

Մարինե, շատերը Ձեզ որպես դերասանուհու բացահայտեցին «Կյանքի գինը» հեռուստասերիալից հետո. ի՞նչ հուշեր այսօր ունեք կապված այդ հեռուստասերիալի եւ նկարահանման աշխատանքների հետ:

«Կյանքի գինը» հեռուստասերիալի մասին հիշելիս ու խոսելիս շատ հաճելի, ջերմ ու լուսավոր հուշեր են արթնանում: Ինձ համար դա կարեւոր ու թանկ շրջան էր: Միգուցե, դա պայմանավորված էր նաեւ նրանով, որ առաջինն էր… Առաջին անգամ էր ինձ վստահված շատ կարեւոր մի կերպար, որին շունչ տալու եւ կենդանացնելու համար ունեի մի ամբողջ թիմի վստահությունը, աջակցությունն ու խորհուրդները: Ինձ բախտ էր վիճակվել ոչ միայն ծանոթանալու մեր սիրելի դերասաններ հետ, այլեւ միասին միեւնույն ֆիլմում նկարահանվելու: Այդ ամենն իրոք շատ ուրախալի էր, միեւնույն ժամանակ՝ շատ պարտավորեցնող: Ես հիշում եմ, թե ինչ ուշադրությամբ էի լսում նրանց բոլորի խորհուրդները, վերլուծում դրանք ու փորձում «մարսել» նրանց տված ինֆորմացիան, որ հաջորդ նկարահանման օրն ավելի լավ, ավելի ճիշտ ու անկեղծ ներկայանամ: 

Մինչ սերիալում նկարահանվելը Ձեզ ճանաչում էին որպես հաղորդավարուհի: Ինչպե՞ս կայացավ հեռուստատեսությունից անցումը կինո:

Հեռուստատեսությունից կինո անցումը կտրուկ չէր, ու չնկատեցի, թե ինչպես դա եղավ, որովհետեւ սերիալի նկարահանումներին զուգահեռ դեռ որոշ ժամանակ վարում էի Exclusive հաղորդումը: Մի քանի ամիս անց էլ «Երբ պարում եմ աստղերը» հեռուստանախագիծը վարելու առաջարկ ստացա:

Լսել էի, որ Armenia TV-ն նոր հեռուստասերիալ պետք է սկսեր, որի համար քասթինգ էր հայտարարված: Այդ օրերին շենքում անսովոր ակտիվություն էր տիրում: Բայց ինձ համար շատ սովորական աշխատանքային մի օր, հաղորդմանս ավարտից հետո ինձ կանչեցին «Կյանքի գինը» հեռուստասերիալի աշխատասենյակ ու ասացին, որ գլխավոր հերոսուհու կերպարի համար դեռ համապատասխան դերասանուհի չեն գտել, եւ ասացին, որ ցանկանում են՝ ես էլ փորձեմ այդ դերի համար: Ես, իհարկե, անակնկալի եկա եւ ասացի, որ չեմ կարող, քանի որ համապատասխան կրթություն չունեմ: Իմ լարվածությունը մի փոքր մեղմացրեցին՝ ասելով, որ ռեժիսորն ինձ հետ կաշխատի, եւ անգամ, եթե չստացվի, միեւնույն է՝ ոչինչ չեմ կորցնի: Հաջորդ օրը 2 տեսախցիկների, օպերատորների, ռեժիսորի, սցենարի հեղինակի եւ եւս մի քանի աշխատակիցների հետաքրքրասեր ու զննող հայացքների ներքո երկու տարբեր դերասանների հետ խաղացի բավականին մեծ ու էմոցիոնալ տեսարան: Մյուս օրն ինձ հաստատեցին Լիլիթի կերպարում:

Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եք։ Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք հեռուստատեսությունում:

Այո, մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ: Այդ պատմությունն էլ բավականին հետաքրքիր է:

Դպրոցական վերջին տարիներից մասնակցել եմ մի քանի գեղեցկության մրցույթների եւ ստացել տարբեր տիտղոսներ, որոնցից ամենատպավորիչն ու ճակատագրականը 1999 թ-ին ստացած «Միսս Արմավիր» տիտղոսն էր: Երբ գրավեցի առաջին տեղն, ինձ տրվեց «Միսս Հայաստան» մրցույթին մասնակցելու ուղեգիր, որին մասնակցելով՝ գրավեցի 2-րդ տեղը: Դա 2000 թվականին էր, իսկ 2001-ին «Միսս Հայաստան»  մրցույթում դարձա «Միսս Armenia TV», որից հետո հեռուստատեսությամբ հաղորդում վարելու առաջարկ ստացա: Մեկ ամիս փորձաշրջան անցնելուց հետո սկսեցի վարել «Computer ժամ» հաղորդումը, որը մոտ երկու տարվա եթերային կյանք ունեցավ: Դրանից հետո հաղորդումները փոխարինեցին մեկը մյուսին:

Այժմ Ձեր մասնագիտությունն օգնո՞ւմ է եթերային տեսքն ինքնուրույն ապահովելու հարցում: 

Իմ մասնագիտությունն ինձ միշտ է օգնել: Այս տարիների ընթացքում թե՛ եթերում, թե՛ ֆիլմերում իմ էկրանային տեսքն ինքս եմ ապահովել, բացառություն են կազմել երբեմն հովանավոր խանութ-սրահները: 

Գիտեմ, որ այդտեղ էլ շարունակում եք հեռուստատեսային կարիերան։ Այս շրջանում ի՞նչ նորություններ ունեք:

Այո, շարունակում եմ աշխատել: «Կյանքի գինը» հեռուստասերիալից հետո նկարահանվել եմ «Ամերիկյան պատմություն», «Մաեստրո», «Վտանգավոր խաղեր» սերիալներում, ինչպես նաեւ՝ Մարգարիտա Խլղաթյանի «Սիրո հեքիաթ» եւ Գոռ Եփրեմյանի «Էլի գալի-գնում ա» տեսահոլովակներում: Այս շրջանում համագործակցում եմ իմ շատ սիրելի կուրսեցու՝ Սիրանուշ Հակոբյանի հետ: Վերջերս նոր ֆոտոշարք ենք ներկայացրել, որտեղ հանդես եմ գալիս որպես մոդել եւ ներկայացնում եմ Սիրանուշի հեղինակային, բնական նյութերով պատրաստված պայուսակները, դրամապանակներն ու այլ աքսեսուարներ: 

ԱՄՆ-ում խաղացել եք նաեւ Everything for Sale ներկայացման մեջ: Այնուամենայնիվ, թատրո՞ն, հեռուստատեսությո՞ւն, թե՞ կինո. ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ: 

Everything for Sale ներկայացումից բացի՝ խաղացել եմ մի շարք այլ ներկայացումներում, որոնցից առաջինը «Ամուսնություն իտալական ձեւով» բեմականացումն էր: Դրան հաջորդեցին «Վարձու կին զարմիկիս համար», «Դու գիտես, որ ես գիտեմ», «Everything for Sale», «Քաջ Նազարի թոռները», «Ես, իմ մաման ու մեր կանայք», «Ամանորյա հեքիաթ» ներկայացումները, որոնցում ընդգրկված էին ինչպես վաստակավոր եւ փորձառու, այնպես էլ սկսնակ ու անփորձ դերասաններ:

Շնորհակալ եմ բոլորից, որովհետեւ նրանց հետ աշխատելով շատ բան եմ սովորել՝ մասնագիտական հմտություններ, բարձր մարդկային արժեքների վրա հիմնված փոխհարաբերություններ: Իսկ որոշներից էլ սովորել եմ, թե ինչպիսին պետք չէ լինել…Բայց նրանց էլ եմ շնորհակալ, որովհետեւ միայն այդ մարդկանց ներկայությունն իմ կյանքի որոշակի հատվածում ինձ օգնեց վերաիմաստավորել ու էլ ավելի գնահատել իրական, անկեղծ ու անշահախնդիր մարդկանց, որոնք, փառք Աստծո, ավելի շատ են իմ շրջապատում:

Իսկ ինչ վերաբերում է թատրոն, կինո, կամ հեռուստատեսություն՝ այս պահին չեմ կարող առանձնացնել որեւէ մեկն ու ասել, որ սա է իմը: Ինձ համար արվեստի բոլոր դրսեւորումներն էլ հետաքրքիր են, եւ շատ լավ է, որ միշտ փոխարինել են միմյանց ու ավելի բազմազան դարձրել իմ մասնագիտական կյանքը: 

Ձեր մասնակցությամբ Under 44 Degree ֆիլմը շատ հուզիչ է, եւ հենց հայրենիքի ու դրա կարոտի, նվիրվածության մասին էԻ՞նչն եք ամենից շատ կարոտում Հայաստանի հետ կապված:

Այո, հուզիչ ու, ցավոք, դեռ արդիական թեմա է ֆիլմի հիմքում: Ես էլ իմ հերոսուհու պես կարոտում եմ իմ տունը, իմ հարազատներին, այն թանկագին պահերն ու վայրերը, որոնք կապված են իմ սիրելի քաղաքի՝ Էջմիածնի հետ: Կարոտում եմ իմ մանկությունը, ընկերներիս, իմ պարային խմբի՝ «Զվարթնոց» պարահանդեսային պարերի համույթի փորձերն ու համերգային ելույթները...

Հաճա՞խ եք լինում Հայաստանում: Վերադառնալու միտք ունե՞ք:

Մեկնելուց հետո դեռ չեմ եղել Հայաստանում: Ես լավատես եմ, գիտեմ, որ մի օր բոլորս էլ վերադառնալու ենք, եւ ուզում եմ հավատալ, որ այդ օրը շատ մոտ է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մարինե Մինասյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել