Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին

«Մարդկանց պետք է պատրաստենք փոփոխություններին»,- այսօր կառավարության նիստում անդրադառնալով դեղերի վաճառքը դեղատոմսերով կազմակերպելու խնդրին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այդ մեկ նախադասությունն իրականում իր մեջ ներառում է նոր իշխանության ամենամեծ խնդիրը՝ մարդկանց պատրաստել փոփոխությունների։ Դա հեշտ լուծելի խնդիր չէ, ու դա շատ դժվար լուծելի խնդիր է։ Գլոբալ ու համակարգային խնդիր է և կառավարության որոշումներով կամ օրենքների ընդունմամբ լուծվող խնդիր չէ։ Որովհետև այդ խնդրի պատճառն ու սնուցողը մարդկանց գիտակցությունն է՝ անհատապես և հավաքականորեն՝ որպես հասարակություն։

Հիմա մենք ամեն օր լսում ենք նոր կոռուպցիոն բացահայտումների մասին, տեսնում ենք մեկը մյուսից դիտարժան կադրեր ձերբակալվածների խուզարկված տներից ու բացված փողալի պայուսակներից։

Մենք ամեն օր տեսնում ենք անցած 20 և ավելի տարիների իշխանության դեմքն ու բնույթը՝ հանցագործ դեմքն ու հանցավոր բնույթը։ Բայց հանուն արդարության պետք է արձանագրել, որ դա ոչ միայն նախորդ 20 և ավելի տարիների իշխանության դեմքն ու բնույթն է, այլ նաև մեր հասարակության, հասարակության բավական զգալի մասի դեմքը։ Որովհետև իշխանությունը հեռուստաէկրաններից երևացող մեկ-երկու տասնյակ փողկապավոր դեմքերն ու նրանց անփողկապ վարորդները չեն միայն։ Իշխանությունը հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց, շարքային ու ոչ այնքան շարքային քաղաքացիներից բաղկացաց հսկայական բուրգ է։ Եվ այնպես չէ, որ հանցավոր է եղել միայն բուրգի գագաթը։ Ճիշտ հակառակը՝ ամեն օր մեզ ներկայացվող ոստիկանական լրահոսից տեղեկանում ենք, որ հանցանքը, պետության համակարգված կողոպուտն ու թալանը ներառել են այդ բուրգի բոլոր շերտերն ու բոլոր օղակները՝ գյուղապետերից մինչև դպրոցների տնօրեններ, մարզպետարանի աշխատակիցներից մինչև զորամասերի հրամանատարներ։

Այդ բուրգը կառուցված է եղել հենց հանցավորության անխախտ սկզբունքով. բոլորի համար ոչ միայն թույլատրելի է եղել պետության թալանը, այլև, ըստ ամենայնի, արգելված է եղել պետությունից չգողանալը։ Որովհետև, ինչպես բոլոր հանցավոր խմբավորումներում, Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս գործել է հանցակցության ինստիտուտը՝ բոլորը պետք է թաթախված լինեն հանցագործությունների մեջ՝ վերադասների հրահանգները կատարելու ու որևէ դեպքում չընդվզելու համար։ Դա մաֆիայի օրենքներից է, որը գործել է նաև Հայաստանի իշխանական համակարգում։

Եվ ուրեմն՝ այդ համակարգում ներգրավված հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիները ավելի կամ պակաս չափով թաթախված են եղել տարբեր հանցագործությունների մեջ։ Պետությունից գողանալը իշխանության ներքին օրենքներով չի համարվել հանցագործություն, ճիշտ հակառակը՝ ներքին կարգուկանոնից շեղում է համարվել ազնիվ աշխատելն ու պետությունը չթալանելը։ Ու որքան էլ հակաէսթետիկական է հնչում՝ մենք 20 և ավելի տարիներ ունեցել ենք ոչ միայն հանցագործ իշխանություններ, այլ նաև հանցագործ հասարակություն՝ բառի մասամբ ուղիղ, մասամբ՝ փոխաբերական իմաստով։

Իհարկե, ասվածը բացարձակ չէ, և այնպես չէ, որ հասարակության բոլոր անդամներն են թաթախված եղել մանր ու մեծ կոռուպցիոն սխեմաներում։ Բայց հավաքականորեն հասարակությունը մեղսակից է եղել դրան առնվազն այնքանով, որքանով հանդուրժել է այդ հանցավորությունն ու հանցագործությունը։ Հանդուրժել է՝ տեսնելով ու լռելով։ Հանդուրժել է՝ իմանալով ու քծնելով։ Հանդուրժել է՝ չընդվզելով ու ընտրությունից ընտրություն հանցավորությունը վերարտադրելով։

Վերջին ամենահամակարգված ու «մաքուր» ընտրությունները տեղի են ունեցել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 2-ին։ Այդ ընտրությունները արձանագրել են ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական ուժերի դասավորությունը խորհրդարանում, որքան հասարակության մեծ մասի, զգալի մասի ձայնավաճառությունը՝ 10 հազար դրամով։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն է իրականացրել հենց այդ հասարակության աջակցությամբ ու վանկարկումներով։ Նիկոլ Փաշինյանը փոխել է իշխանությունը ներկայացնող դեմքերին, բայց վստահաբար չի փոխել այդ հասարակությանը, որովհետև մարդկանց գիտակցությունը փոխելը գեներալ ձերբակալելու նման հեշտ գործողություն չէ։ Առավել ևս այն դեպքում, երբ այդ գիտակցությամբ հասարակությունն ապրել է ոչ ավելի-ոչ պակաս՝ 2 տասնամյակ։ Եվ ավելին։

Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության խնդիրը շատ բարդ խնդիր է ու հանգում է ապօրինությունը հանդուրժած, ապօրինությանը մասնակցած հասարակությանը օրինական կենսակերպի դաշտ բերելուն, որը երկարատև, չափազանց ծանր աշխատանք է։ Աշխատանք, որը հանդիպելու է չբարձրաձայնվող, բայց շատ հզոր դիմադրության, մարդկանց գիտակցությունից, մտքերից ու հոգիներից բխող դիմադրության։ Քանի որ անօրինական կենսակերպով ապրելը շատերի համար հեշտ է եղել, շատերի համար՝ եկամտաբեր, ոմանց համար՝ գերշահավետ։

«Մարդկանց պետք է պատրաստենք փոփոխություններին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ չշարունակելով, բայց վստահաբար գիտակցելով, որ իր իշխանության ամենամեծ սպառնալիքը, հեղափոխության թշնամին ոչ թե ռևանշիզմն է կամ հակահեղափոխականությունը, այլ ավելի քան երկու տասնամյակ հակապետականության հասնող ապօրինությունը կերտած ու հանդուրժած հասարակությունը։ Ինչպես ինքն է ասում՝ հպարտ քաղաքացիներից բաղկացած հասարակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում