Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Հետ կանչել ՍԴ դատավորի պաշտոնում Էմիլ Բաբայանի թեկնածության առաջադրումը. հայտարարություն

ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այս մասին ասված է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 2-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:

Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը բարձրագույն դատական ատյան է, որը սահմանադրության միակ և վերջին անկախ մասնագիտական պաշտպանությունն իրականացնող մարմինն է։

Սահմանադրական դատարանի լիազորությունները ընդգրկում են Հայաստանի Հանրապետության կենսական կարևորության բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են, ի թիվս այլնի, Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության հարցերը, ինչը բացի դատավորի անձին առաջադրվող բարձր մասնագիտական որակներից Սահմանադրական դատարանի անդամներից պահանջում է նաև բարձր անձնական հատկանիշներ և որակներ։

Սահմանադրական դատարանի անդամների թեկնածության առաջադրումը իշխանության տարբեր թևերի՝ Հանրապետության նախագահին, ՀՀ կառավարությանը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին վերապահելը կարևոր, սակայն ոչ բավարար միջոց է թեկնածուների՝ վերը նշված բոլոր անհրաժեշտ և բավարար որակական չափանիշների քննարկման և գնահատման համար։

Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Հիշյալ կարգավորումն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար երաշխիք է Սահմանադրական դատարանի անդամների լիարժեք անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար։

Առանց համապատասխան ընթացակարգերի և չափորոշիչների պահպանմամբ ձևավորված անկախ և անկողմնակալ մասնագիտական կարծիքի հնարավոր չէ ապահովել Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների առաջադրման և այդ թեկնածուների ընտրության հարցում ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները՝ հավասար մրցակցությունը, ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունը։ Հիշյալ սկզբունքներն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության անբաժանելի բաղադրիչներն են:

Համապատասխան ընթացակարգերի և չափորոշիչների պահպանմամբ ձևավորված անկախ և անկողմնակալ մասնագիտական կարծիքի Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության լիազորություն ունեցող մարմիններն իրականում զրկվում են որակյալ ընտրության հնարավորությունից, իսկ մեկ թեկնածուի պարագայում Ազգային ժողովն ընտրող մարմնից վերածվում է ընդամենը որոշում դակող մարմնի։

Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված լիազորությունը չի ենթադրում դրա՝ կամայական հայեցողությամբ իրականացում, ինչը իրավական և ժողովրդավարական պետության համար հղի է լրջագույն վտանգներով։ Հետևաբար հանրային իշխանությամբ օժտված մարմինների որոշումները պետք է լինեն անհրաժեշտ, իրավաչափ, համաչափ և համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքինսկ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քվեարկությամբ իրականացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ներկայացնում են թեկնածուների ցուցակներ, և այդ թեկնածուները պետք է համապատասխանեն Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածով սահմանված Եվրոպական դատարանի դատավորին առաջադրվող չափանիշներին։

2002թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան։ Դեռևս 2014թ․ Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներին համապատասխանող Հայաստանյան թեկնածուների ցուցակի ձևավորման նպատակով թեկնածուների ընտրության համար Նախագահի հրամանագրով ստեղծվել էր մրցութային հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), և հաստատվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության եւ թեկնածուների ընտրության» կարգը (այսուհետ` նաև Կարգ), որի համաձայն՝ Հանձնաժողովը պետք է արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանմամբ իրականացներ ԵԽԽՎ ներկայացվող դատավորների թեկնածուների ընտրության մրցույթ:

Որևէ իրավական, քաղաքական կամ այլ արդարացում չի կարող ունենալ Հայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ավելի ցածր ստանդարտներով առաջադրումն ու ընտրությունը այն պարագայում, երբ նույնիսկ առաջին ատյանի դատավորների թեկնածուների ընտրությունն է կազմակերպվում մրցույթի միջոցով

ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝

Կոչ ենք անում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին․

Հետ կանչել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր կողմից Էմիլ Բաբայանի թեկնածության առաջադրումը և ձեռնամոխ լինել այնպիսի ընթացակարգերի ձևավորմանը, որոնք կապահովեն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացման։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին․

2018 թվականի մայիսի 2-ին չքվեարկել և չընտրել ՀՀ նախագահի կողմից միանձնյա հայեցողությամբ առաջադրված ՀՀ Սահմանադրական դատարանի թեկնածուին՝ հիմք ստեղծելով ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի միջոցով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում