Apple կորպորացիան ներկայացրել է ակտիվ ձայնամեկուսիչ համակարգով իր նոր AirPods Pro ականջակալների թողարկումը: Այս մասին «Lente.ru»-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:
Ականջակալները նոր դիզայնով են՝ հատուկ փոխարինելի գյխադիրների առկայությամբ: Նաև, AirPods Pro-ն IPX4 ստանդարտի համաձայն պաշտպանված է ջրից և փոշուց, այսինքն՝ դրանք ի վիճակի են դիմակայել անձրևի ազդեցությանը:
Ձայնամեկուսիչ ակտիվ համակարգը կարող է ոչ միայն ճնշել արտաքին ձայները, այլև ուժեղացնել դրանք, որպեսզի օգտագործողը լսի այն ամենը, ինչ կատարվում է շուրջը: Ռեժիմներին անցումը իրականացվում է իրանի վրա տեղադրված հատուկ սենսորին դիպչելու միջոցով: Դրա օգնությամբ հնարավոր է թրեքներ միացնել և պատասխանել մուտքային զանգերին: