Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է իմ անձին՝ իմ ինչ-որ գրառման կապակցությամբ.Ռուբեն Մելիքյան

Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեում քննվում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի միջև հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ու հստակ պատասխաններ կտրվեն:

Ձայնագրության վերաբերյալ լրագրողներից մեկի այն պնդմանը, որ խոսակցության մեջ հստակ նշվում է, որ Վանեցյանը գործածում է «դատավոր» բառը, ԱԱԾ տնօրենը արձագանքեց՝ տալով Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի անունը՝ վկայակոչելով նրա ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն լսեք, Ռուբեն Մելիքյան կա, Արցախի նախկին ՄԻՊ-ը առաջին գաղտնալսումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին։ Իմ հեռախոսի մեջ դա պահել։ Այդ ստատուսից կոպիա եմ արել, որովհետև այնտեղ բաներ էին գրած, որոնք ինձ անհանգստացրել էին, ուղարկել եմ մարդկանց, որ էդ կարծիքը տան, որից հետո, ինձ Սասունն ասում է՝ գրավոր ուզում էի պատասխանեի։ Էլ վերջ, գաղտնալսման մասին էլ բան չեմ ասելու»։

ԱԱԾ տնօրենի այս  հայտարարությանը ֆեյսբուքյան գրառման միջոցով պատասխանել է Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով հետևյալ պարզաբանումը.

«Այսօր ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է իմ անձին՝ իմ ինչ-որ գրառման կապակցությամբ։ Այդ առթիվ ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումը.

1) Նախ, ողջունում եմ պարոն Վանեցյանին (որքան հասկացա՝ իմ գրառումները հետաքրքրում են մեր անվտանգության մարմիններին, ինչը որոշակի առումով հաճելի է)

2) Ենթադրում եմ, որ ԱԱԾ տնօրենը նկատի է ունեցել իմ ստորև ներկայացված մասնագիտական գրառումը։ Շարունակում եմ պնդել դրանում ներկայացված դրույթները։

3) Տեղյակ չեմ՝ արդյո՞ք իմ ներկայացրած իրավական մոտեցումները որևէ գործով կիրառվել են դատարանի առջև, թե ոչ։

4) Չհասկացա իմ գրառման և գաղտնալսման կապը։

5) Միշտ պատրաստ եմ ներդնել իմ մասնագիտական ներուժը՝ ի նպաստ մեր երկրում իրավական մշակույթի ամրապնդմանն ու զարգացմանը»:

Նշենք, որ խոսքը գնում է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ հուլիսի 17-ին արված գրառման մասին, որում վերջինս նշում էր.

«Երբ մշակում էինք քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, մի հարց սկզբունքային էր ինձ համար – չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։ Դատարանը չպետք է ԶՐԿԻ ազատությունից, այլ ստուգի ազատությունից զրկելու և անազատության մեջ պահելը շարունակելու իրավաչափությունը։ Ազատությունից զրկողը պետք է լինի միայն քրեական հետապնդման մարմինը։ Հակառակ դեպքում հենց դատարանն է վերածվում քրեական հետապնդման մարմնի։

Պարզ ասած՝ եթե մեղադրյալը ձեր աշխատասենյակում է և որոշել եք դատարանին միջնորդել կալանք, ինչու՞ չեք ձերբակալում ու անմիջապես տանում դատարան։

Ի դեպ, իմ ներկայացրած տրամաբանությունը, կարծում եմ, տեղ է գտել Սահմանադրությունում։ Տե՛ս 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ համակարգային կապի մեջ»:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում