1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Առյուծ արքան» 1 մլրդ դոլար Է վաստակել համաշխարհային վարձույթում. CNN

«Առյուծ արքան» 1 մլրդ դոլար Է վաստակել համաշխարհային վարձույթում. CNN

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առյուծ արքան» ֆիլմի ռեմեյքը 19 օրում 1 մլրդ դոլար Է վաստակել վարձույթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Disney-ի հայտարարությունը:

«Disney ստուդիան հայտարարել Է, որ 1994 թվականի մուլտֆիլմի ֆոտոռեալիստական ռեմեյքը հուլիսի 30-ին՝ դրա թողարկման 19-րդ օրը, 1 մլրդ դոլարի կհասնի համաշխարհային վարձույթում»,-ասված Է հաղորդագրության մեջ: «Առյուծ արքայի» հետ մեկտեղ 2019 թվականին Disney-ի երեք այլ ֆիլմեր՝ «Ալադինը», «Կապիտան Մարվելը» եւ «Վրիժառուները. եզրափակիչ», նույնպես հատել են 1 մլրդ դոլարի նշագիծը: Միլիարդին բավականին մոտեցել Է նաեւ Pixar ստուդիայի «Խաղալիքների պատմություն 4»-ը՝ մինչ այժմ վաստակելով արդեն 919 մլն դոլար: Ինչպես նշում Է CNN-ը, Disney-ը տարեվերջին պլանավորում Է եւս երկու մեծ պրեմիերա՝ «Սառեցվածները 2»-ը՝ նոյեմբերին եւ Սքայուոքերի սագայի եզրափակիչ գլուխը՝ «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը»` դեկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]