×


Քիմ Քեթրոլը որոշել է նորից կյանք տալ «Սեքսը մեծ քաղաքում»-ի Սամանտա Ջոնսին

Սամանտա Ջոնսը կհայտնվի «Պատմությունը շարունակվում է» սիքվելում: Ինչպես հայտնում է Variety-ն, Քիմ Քեթրոլը կլինի միայն մեկ տեսարանում, որում հեռախոսով զրուցում է Քերի Բրեդշուի հետ: Նկարահանումների ժամանակ չի հանդիպել դերակատարներից որեւէ մեկի հետ:

Նրա մասնակցությամբ կադրերն արվել են մարտի 22-ին՝ Նյու Յորքում: Նշվում է, որ Սամանտան սերիալում հայտնվելու է 2-րդ եթերաշրջանի ավարտին:


Թեեւ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի բոլոր հերոսուհիներին՝ Սամանտա Ջոնսին (Քիմ Քեթրոլ), Քերի Բրեդշոուին (Սառա Ջեսիկա Փարկեր), Միրանդա Հոբսին (Սինտիա Նիքսոն) եւ Շարլոտա Յորքին (Քրիստին Դեւիս) միասին չենք տեսնելու, սակայն երկրպագուներին դերասանուհու վերադարձը որքան զարմացրել, այնքան էլ ուրախացրել է:

Քեթրոլը 1998- 2008 թվականներին նկարահանվել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի 6 եթերաշրջաններում ու 2 ֆիլմերում:

Նախկինում նա տարաձայնություններ է ունեցել դերասանական կազմի ու մասնավորապես՝ Ջեսիկա Փարկերի հետ: 2017-ին հրաժարվել էր նկարահանվել «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի 3-րդ մասում եւ կտրուկ արձագանքել սերիալի շարունակությունում իր մասնակցության հետ կապված հարցերին:


«Հիշում եմ, թե երկրպագուները որքան էին տխրել: Նրանք նամակներ էին գրում` ցանկանալով համոզել վերադառնալ: Իմաստ չկա որեւէ գործ անել, եթե չես ցանկանում: Ինձ համար սերիալի դարաշրջանն ավարտվել է, հիմա ուզում եմ նոր պատմություններ ներկայացնել: Ես չեմ սպանել Սամանտային, այլ ազատություն եմ տվել նրան»,- ասել էր նա:

Ապա ի վերջո պարզաբանել էր, թե ինչու է որոշել երբեք չվերադառնալ այդ դերին: Պարզվում է` Սամանտա Ջոնսը շատ բացասական ազդեցություն է թողել նրա անձնական կյանքի վրա. «Երբ աշխատանքները նոր էին սկսվել, 40-ն անց էի, ամուսնուս հետ որոշել էինք արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ, սակայն գրաֆիկս շատ հագեցած էր: Նկարահանումները 19 ժամ էին տեւում կամ ավելի երկար: Ինչպե՞ս կարող էի համատեղել հղիությունն ու աշխատանքը: Հասկացա՝ էլ չեմ կարող երեխա ունենալ»:



Հայտնի չէ, թե նա ինչու եւ ինչպես է համաձայնել նորից վերադառնալ իր կերպարին: Քեթրոլի պահանջներից մեկն է եղել աշխատել կոստյումների նկարիչ Պատրիցիա Ֆիլդի հետ, որը զբաղվել է սերիալի բոլոր հագուստներով:


Ի դեպ, սիքվելի 2-րդ մասում նկարահանվել է նաեւ Ջոն Կորբետը՝ Էյդենը, որի հետ Քերին սիրավեպ է ունեցել ու անգամ նշանված եղել: Դերասանը նկարահանվել էր նաեւ 2-րդ ֆիլմում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին