29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ պետք է ընթանա բացառապես օրենքի սահմաններում՝ առանց քաղաքականացման եւ շահարկումների. Ստեփանակերտը՝ Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքի մասին

1507905076-9541

«Այստեղ կա զուտ մարդկային եւ իրավական հարթություն»,-Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով գեներալ, Արցախի հերոս, ԱՀ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքին ,   ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: 

«Նախ եւ առաջ, ամեն ինչ պետք է ընթանա բացառապես օրենքի սահմաններում՝ առանց որեւէ քաղաքականացման, առանց շահարկումների եւ սուբյեկտիվ խնդիրների: Սա է ամենակարեւորը, բայց զուտ մարդկային առումով, իհարկե, մենք, ժողովուրդը, որը ճանաչում է Արթուր Աղաբեկյանին, ուզում ենք, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են, փարատվեն եւ բոլորը տեսնեն, որ դրանք հիմք չունեն, որովհետեւ որոշ մարդիկ անուղղակիորեն սա կարող է նաեւ շահարկեն եւ կապեն Արցախի հետ, քանի որ նա արցախցի է: Բնական է, որ մենք շահագրգռված ենք, որ այդ ամենը փարատվի»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ մյուս կողմից օրենքն այնպիսին պետք է լինի, որ օբյեկտիվ քննություն անցկացվի եւ բոլորն օրենքի առջեւ հավասար լինեն:

«Եթե այս բոլոր խնդիրները պահպանվեն, կարծում եմ , որ որեւէ խնդիր չի լինի»,-եզրափակեց  նա:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել  «Մարտիկ» հիմնադրամում: Մեղադրանք է առաջադրվել  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ