Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Ա. Շաբոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության խորհրդի հերթական նիստը
20/09/2017 11:21
Կիսվել

Ա. Շաբոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության խորհրդի հերթական նիստը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Վելիկի Նովգորոդ քաղաքում կնախագահի ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական նիստը:

Մասնակից երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործերի ընթացքը:

Ա. Շաբոյանը նիստում հանդես է եկել ելույթով՝ մեր երկրի մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, իրականացվող վարույթների ընթացքի և այլ առանցքային հարցերի վերաբերյալ: ՏՄՊՊՀ նախագահը գործընկերներին է ներկայացրել նաև Հանձնաժողովի վարույթում գտնվող անբարեխիղճ մրցակցության դրսևորման մի քանի գործեր:

Նիստում մեծ արձագանք է գտել հատկապես ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինների համատեղ նախաձեռնությամբ մշակված Կարտելների դեմ պայքարի համատեղ կոնվենցիան, որով համագործակցության իրավական հարթակ է ստեղծվում տարբեր երկրների մրցակցային մարմինների միջև՝ հակամրցակցային համաձայնությունների բացահայտման և դրանց դեմ արդյունավետ պայքարի համար։ Կապիտալի, ապրանքների և ծառայությունների տեղաշարժին զուգահեռ, փոխվում է նաև մրցակցային օրենսդրության խախտումների բնույթը։ Առավել հաճախակի են դառնում անդրազգային խոշոր կորպորացիաների կողմից շուկաների բաժանման միջոցով մրցակցությունը սահմանափակելու, հակամրցակցային համաձայնություններ կայացնելու դեպքերը։ Նման երևույթների դեմ պայքարը չի կարող արդյունվետ լինել, առանց տարբեր երկրների մրցակցային մարմինների համակարգված համագործացության։ Այս խնդիրն առավել արդիական է փոքր երկրների պարագայում։ Ուստի Կոնվենցիայի նպատակն է ապահովել արդյունավետ մեխանիզմներ՝ աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, համատեղ ստուգումների և վարույթների իրականացման, փաստաթղթերի փոխանակման և փոխգործակցության այլ գոծառույթներ իրականացնելու նպատակով։ Այս աշխատանքներն ապահովելու համար նախատեսվում է ստեղծել նաև միջազգային համակագող մարմին՝ Կոմիտե, որն օժտված կլինի մրցակցային մարմինների փոխգործացությունը և աշխատանքները համակարգելու լիազորություններով։  

ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում քննարկել է նաև առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60