Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով դադարեցվել է հացի արտադրության 20 տնտեսավարողի աշխատանքը

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, ինչի արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա կասեցվել է 35 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը: Լրագրողների հետ զրույցում ամփոփելով 2017 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողության արդյունքները, այս մասին տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ վերահսկողության արդյունքում առավել հաճախ արձանագրված խախտումները հիմնականում առնչվել են սանիտարահիգիենիկ պահանջների եւ մակնշման անհամապատասխանություններին, համապատասխանության գնահատման ընթացակարգերին, աշխատակիցների նախնական եւ պարբերական բժշկական զննություններին, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններին:

«Հատուկ ուշադրություն է դարձվել նախակրթական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդամթերքի անվտանգության խնդիրներին: Պետական վերահսկողությանը զուգահեռ հանրապետության բոլոր մարզերում մարզպետարանների պատասխանատուներին եւ հանրակրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել են սահմանված պահանջների ու համակարգային խնդիրների լուծման ուղիները»,-ասաց նա:

Անդրադառնալով զովացուցիչ ըմպելիքների ոլորտում իրականացված վերահսկողության միջոցառումներին՝ Վահե Դանիելյանը նշեց, որ 34 տնտեսավարող սուբյեկտներից 16-ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է: Դադարեցվել է նաեւ հացի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 20 տնտեսավարող սուբյեկտների աշխատանքը սանիտարահիգիենիկ պայմանների  անհամապատասխանության հիման վրա:

«Իրականացվել են նաեւ վերանորոգման եւ արտադրական սարքավորումներով վերազինման աշխատանքներ: Ոլորտային քննարկումներ ենք ունեցել շուրջ 700 տնտեսվարողների հետ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից»,-նշեց Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1-ից հաց-հացաբուլկեղենը եւ միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տրանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ են ուղարկվել 1316 տնտեսվարողների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում