Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ուրեմն թողեք էդ հանքը աշխատի. գորայքցիները՝ վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումներ անցկացնել Ամուլսարի հարակից համայնքներում, լսել հանքի շահագործման հետ կապված քաղաքացիների մտահոգությունները։ Ի
Ի տարբերություն այլ համայնքների, Գորայք համայնքում բնակիչները վարչապետին ասացին, որ իրենք կողմ են հանքի շահագործմանը։
«Հանքը պետք է աշխատի, տնտեսության համար լավ է, պատերազմող երկիր ենք, մեր բյուջեն գումար պետք է մտնի։ Երիտասարդ ենք, մեզ աշխատանք է պետք, եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ուրեմն թողեք էդ հանքը աշխատի»,- ասաց Գորայքի բնակիչներից մեկը։
Գյուղացիների խոսքով՝ եթե հանքը չշահագործվի, աշխատանք չեն ունենա ու ստիպված կգնան երկրից։
«Դե մյուսներն էլ ասում են՝ հանքն աշխատի, կգնանք այս երկրից», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ վարչապետն այցելեց նաև «Լիդիան»-ի լաբորատորիա, որտեղի քիմիկոսը, որը նույնպես Գորայք համայնքից էր, նրան ներկայացրեց ջրի մաքրման մեխանիզմը։
Փաշինյանը «Լիդիանի» աշխատակցին հարցրեց. «Դուք՝ որպես քիմիկոս, Ամուլսարի նախագծին հավատո՞ւմ եք», ստանալով դրական պատասխան վարչապետն ասաց. «Բա որ առանց ձեռքերի ու ոտքերի երեխաներ ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու», քիմիկոսը զարմացած հարցրեց. «Ես պատասխան տա՞մ»:
Վարչապետը կատակով նշեց. «Ես եմ պատասխան տալու, պարզ է»։
Լրագրողների մեկն էլ վարչապետին հարցրեց, թե իսկապես վտանգ կա՞, որ նման երեխաներ կծնվեն, վարչապետն արձագանքեց. «Իհարկե ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
- Տպավորություն է՝ եկել եք ջերմուկցիներին համոզեք, որ հանքն աշխատի. ջերմուկցիները՝ վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ