Thursday, 28 03 2024
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը. «Հրապարակ»
ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
Հայաստանը «խուսանավումների» բարդ հանգույցում. ռուս սահմանապահների «դիլեման»

Ինչ է առաջարկել Ադրբեջանը Հայաստանին. Երևանի խաղաքարտը

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնում է, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմերում գտնվող գերիներին, այսպես ասած՝ բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Ըստ տեղեկության՝ երկու կողմում էլ գտնվում են երեքական գերիներ: Ըստ տեղեկության՝ Հայաստանը դեռևս չի տվել որևէ արձագանք: Արդյոք Երևանին եղե՞լ է այդպիսի առաջարկ: Հայաստանը թերևս պետք է պաշտոնապես արձագանքի այդ տեղեկատվությանը:

Խնդիրը իսկապես ուշագրավ է, և թերևս կասկած չկա, որ Բաքվի համար այն հայտնի երկու դիվերսանտներին, այսպես ասած, վերադարձնելու նոր փորձ է: Խոսքը 2014 թվականին Քարվաճառում դիվերսիայի փորձ արած երկու ադրբեջանական դիվերսանտների՝ Գուլիևի և Ասկերովի մասին է:

Դիվերսիան իրականացվել էր երեք անձով, սակայն նրանցից մեկին հայկական ուժերը սպանել էին ձերբակալելիս: Սակայն մինչև, այսպես ասած, թիկունքային դիվերսանտներին հայտնաբերելն ու ձերբակալելը, նրանք, ցավոք, սպանել էին Քարվաճառի բնակիչներից մեկին: Գուլիևն ու Ասկերովը ներկայումս ազատազրկված են Արցախում: Նրանք, այսպես ասած, ամենևին սովորական գերիներ չեն: Ոչ միայն այն պատճառով, որ նրանք պարզապես դիվերսանտներ են և փաստորեն մարդասպաններ: Նրանք նաև հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ են, իսկ Ասկերովը նաև գնդապետ է: Այն ջանքը, որ Ադրբեջանը համառորեն գործադրում է հենց նրանց ազատելու և վերադարձնելու համար, խիստ հատկանշական է: Ավելին, Բաքուն դրա համար փորձում է նաև օգտագործել նույնիսկ համանախագահ երկրներին, Նահանգներին ու Ռուսաստանին:

Ահա այդ իմաստով շատ հետաքրքիր է, որ տեղեկությունը ռուսական լրատվամիջոցով հրապարակվում է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ռեգիոն այցից հետո: Արդյոք Բաքվի առաջարկը այդ առիթը օգտագործելու միջոցով կարևոր դիվերսանտներին վերադարձնելու հերթական փո՞րձն էր:

Հատկանշական է, ի դեպ, որ թեման օրակարգում հայտնվեց նաև երկու տարի առաջ, երբ տարածաշրջան էր այցելել դարձյալ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա՝ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, որը երևանյան ասուլիսում բարձրաձայնեց, որ օրակարգում կա դիվերսանտների խնդիրը: Ընդ որում, Նուլանդի բարձրաձայնումը իրականում ունեցավ հակառակ էֆեկտ, և Հայաստանում ու Արցախում հայտարարեցին, որ չի կարող խոսք լինել, այսպես ասած, գերիների փոխանակման մասին, որովհետև Գուլիևն ու Ասկերովը գերիներ չեն: Այդ իմաստով Նուլանդը փաստորեն, հայկական կողմում բարձրաձայնելով խնդիրը, ըստ էության կանխեց դրա շուրջ հնարավոր որևէ կուլիսային գործարքի հավանականություն, որը կարող է բերել նաև եթե ոչ՝ անմիջականորեն այդ հարցում որևէ պայմանավորվածության, ապա հարակից այլ բովանդակության շուրջ որևէ գործարքի:

Իսկ այստեղ կա նաև մեկ այլ հատկանշական պահ, որ Դիլհամ Ասկերովը նաև Ռուսաստանի քաղաքացի է: Այդ կապակցությամբ նույնիսկ ԱԳ նախարար Լավրովն է երկու տարի առաջ արտահայտվել, թե աշխատում են ՌԴ քաղաքացու հարցը լուծելու ուղղությամբ: Իսկ հաշվի առնելով Հայաստանի նախորդ իշխանության բնույթն ու ՌԴ-ի հետ որևէ հարցում աշխատելու, այսպես ասած, «ավանդույթը»՝ կարելի էր պատկերացնել, թե հնարավոր ինչ ռիսկեր կարող էր պարունակել այդպիսի հարցերի շուրջ որևէ աշխատանք:

Մինչդեռ խնդիրն իսկապես ուշագրավ է, եթե նկատի առնենք այն, որ խոսքը փաստորեն ադրբեջանական հատուկ ծառայության կամ ստորաբաժանման բարձրաստիճան դիվերսանտի մասին է, որը նաև ՌԴ, այսինքն՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետության քաղաքացի է: Եվ այդ հանգամանքը փաստորեն նաև ՌԴ-Ադրբեջան հարաբերության առնչությամբ հայկական կողմում գտնվող բավականին հատկանշական մի խաղաքարտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում