Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն իրականացրել է խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն. Վարդան Արամյան

Կառավարությունն իրականացրել է խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն. 
Վարդան Արամյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2017 թ. նախագծել և իրականացրել է խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն, ինչի մասին է վկայում միջազգային կառույցների արձագանքն այդ քաղաքականությանը: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով նախարարության մեկ տարվա գործունեությունը:

«Դուք գիտեք, որ մենք երկու տարի՝ 2014-2015 թթ. լուրջ ճգնաժամի մեջ ենք եղել, այդ ընթացքում 13 տոկոսով ավելացել է մեր արտաքին պարտքի ցուցանիշը: Եթե մենք հետագա տարիներին ևս շարունակեինք  ավելացնել պարտքը, բնականաբար, դրան կհետևեր միջազգային կառույցների, մեր պարտատոմսերում ներդրում կատարողների բացասական արձագանքը, սակայն մենք կարողացանք 2017 թ. նախագծել և իրականացնել հարկաբյուջետային այնպիսի քաղաքականություն, որն ապահովեց դրական միտումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ «Մուդիս»-ը, «Ֆիտչ»-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը դրական են արձագանքել այն հարկաբյուջետային քաղաքականությանը, որն իրականացրել է Հայաստանի կառավարությունը: Նախարարը վստահեցրեց, որ այդ քաղաքականությանը դրական են արձագանքել նաև պարտատոմսերի միջազգային շուկայում Հայաստանի պարտատոմսերում ներդրումներ իրականացնողները: «Սա խոսում է այն մասին, որ մեր գործողություններն արդյունավետ են եղել, և մենք կարողացել ենք հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջ եկած դժվարությունները և կայունացնել իրավիճակը»,- նշեց Արամյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]