Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանի վրա էլ կտարածվի այդ մեկուսացումը. Պատերազմի վտանգ գոյություն ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

– Պարոն Իգիթյան, ԱՄՆ-ում հրապարակված Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվության մեջ նշվում է, որ չի բացառում Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմական գործողությունները 2018-ին, քանի որ 2 կողմերը զիջումների գնալու ցանկություն չունեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս զեկույցը։

– Պետք է մենք հասկանանք, որ պատերազմի վտանգը գոյություն ունի, անկախ այն հանգամանքից՝ զեկույցը կա՞, թե՞ ոչ։ Մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը ինչպես է զինվում Ռուսաստանի օգնությամբ, տեսնում ենք՝ ինչ տեսակի զենք է գնում և այն տեղադրում շփման գծում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հետ սահմանին։ Անհրաժեշտ չէ կարդալ այդ զեկույցը՝ հասկանալու համար, որ այս ամենն արվում է պատերազմի վտանգն ավելացնելու համար։ Զեկույցում նաև անուղղակի նշված է, որ Ռուսաստանը շահագրգռված է այս ամենում, և որ պատերազմական իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին։ Դա շատ վտանգավոր եզրակացություն է. եթե այդպիսին կա, նշանակում է Ռուսաստանը մեծ ռազմական պատերազմ հրահրող գործոն է։ Բայց նաև պետք է իմանանք, որ այսպիսի զեկույցները, ունենալով որպես հիմք, հնարավորություն են տալիս դիմելու տարբեր պետությունների, այլ ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ին, այս վտանգը չեզոքացնելու և Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ ձևով հակամարտության լուծման ուղղությամբ քայլեր իրականացնելու համար՝ հաշվի առնելով, որ նույն ԱՄՆ-ը նաև Մինսկի ձևաչափի մեջ մեծ դերակատարություն ունի։

– ԱՄՆ-ը Հայաստանի կառավարությանը ծանուցել է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ հնարավոր գործարքների կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին։ Սա, փաստորեն, արդեն լուրջ մարտահրավեր է Հայաստանին, և վերջինս ինչպե՞ս պետք է արձագանքի սրան։

– Իմ կարծիքով՝ այստեղ երկու հանգամանք կա. առաջինը, իհարկե, որ Հայաստանը տարբեր ոլորտներում՝ թե՛ ռազմաարդյունաբերական, թե՛ էներգետիկ, թե՛ արդյունաբերության այլ ոլորտներում ուղղակի կապված է այն ընկերությունների հետ, որոնք գտնվում են թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի պատժամիջոցների ցանկում, բայց կա նաև երկրորդ հանգամանքը, որը ոչ պակաս կարևոր է. Հայաստանը բոլոր միջազգային կառույցներում կանգնում է Ռուսաստանի կողքը, երբ քվեարկվում են Ռուսաստանի հանդեպ բանաձևեր՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ։ Հայաստանը եղել է 10 երկրների կազմում, որոնք դեմ են եղել ՄԱԿ-ում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան ճանաչելուն։ Այդ ցանկում էին Հյուսիսային Կորեան և այլ այնպիսի երկրներ, որոնց ԱՄՆ-ում և Արևմուտքում համարում են չարիքի առանցք։ Պատկերացրեք, թե ինչ շրջապատի մեջ է ընկել Հայաստանը։ Այսինքն՝ եթե Հայաստանին այս կամ այն ձևով պատժելու են, պատժելու են առաջին հերթին ոչ թե նրա համար, որ համագործակցում է պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ, այլ այն, որ Հայաստանը դառնում է Ռուսաստանին արդարացնող և Ռուսաստանի կողքը կանգնած երկիր՝ հատկապես Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հետ կապված։

– ԱՄՆ-ի 2019 թվականի ֆինանսական բյուջեն հաստատվել է, որտեղ էականորեն կրճատվել է երկրներին տրամադրվող օգնությունը։ Մասնավորապես, Հայաստանին կտրամադրվի 4 մլն դոլարի օգնություն, որից 3,24 մլն դոլարը կլինի տնտեսական օգնությունը։ Հատկանշական է, որ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին ռազմական օգնություն չի տրամադրվի։ Ի՞նչ է սրանով ցույց տալիս ԱՄՆ-ը՝ որ անտարբե՞ր է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում։

– Եղել են ժամանակներ, երբ ԱՄՆ-ում գործում էր 907 հոդվածի առաջարկը, որով Ադրբեջանը համարվում էր մի երկիր, որին Ամերիկան որևէ ռազմական օգնություն չպետք է ցուցաբերի, իսկ Հայաստանը հակառակը՝ համարվում էր ազատության ձգտող երկիր, և նույնիսկ Լեռնային Ղարաբաղին առանձին տողով ԱՄՆ-ը ներկայացնում էր տարբեր տեսակի առաջարկություններ։ Ամեն ինչ փոխվում է, որի հիմնական պատճառը, իմ կարծիքով, այն է, որ Հայաստանը բոլոր առիթներով ցույց է տալիս, որ դարձել է Ռուսաստանի ֆորպոստը ոչ միայն ԱՊՀ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Պարզ է, որ հաշվի առնելով մեծ հակասությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ Հայաստանը պետք է գտնվեր նման որոշումներում ոչ բարեկամական երկրների մեջ, և ԱՄՆ-ը կամաց-կամաց նվազեցնում է իր օգնությունը կամ համագործակցությունը Հայաստանի հետ։ Հայաստանը կորցնում է վստահությունը որպես չեզոք երկիր կամ ժողովրդավարության ձգտող երկիր։ Հայաստանը պետք է փորձի ձերբազատվել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներից։

– Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը գնալով էլ ավելի՞ է մեկուսանալու առաջադեմ աշխարհի երկրներից։

– Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականությունը կշարունակվի, իսկ Հայաստանը շարունակելով լինել և՛ ԵՏՄ-ի անդամ, և՛ Ռուսաստանի կողքը կանգնած ամենահավատարիմ երկիր՝ բնական է, որ նրա վրա էլ է տարածվում այդ մեկուսացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում