News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է  սոցիալական պաշտպանության ոլորտում 2017-2018թթ  իրականացված աշխատանքները:

Աշխատանք եւ զբաղվածություն

Աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցման, աշխատանքային հարաբերությունների ձեւավորման, փոփոխման եւ դադարման նոր ճկուն հիմքերի ապահովման նպատակով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում:

Կամավորի ինստիտուտի ձեւավորման, կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի լիարժեք օրենսդրական կարգավորման նպատակով մշակվել եւ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը:

Նվազագույն աշխատավարձի սահմանման գործող համակարգի բարեփոխման նպատակով իրականացվել է ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի զարգացումների, ազդեցությունների քաղաքականության լուծումների վերլուծություն, որով ներկայացվել է ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափի գնահատման մոդել:

Սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է տրվել սոցփաթեթի միջոցները ուղղել նաեւ «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» եւ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերի շրջանակներում տրամադրված հիփոթեքային վարկի մարմանը

Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում, մասնավորապես՝ գործատուներին միանվագ փոխհատուցման տրամադրման, մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման աջակցության, մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրերում, աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրերում ընդգրկվել է 2071 անձ, որոնց 77,3 %-ը կանայք են, 3,5 %-ը` հաշմանդամություն ունեցող անձինք, 55,2 %-ը` 16-29 տարեկան երիտասարդներ: Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում ընդգրկվածներից 1933 անձ տեղավորվել է աշխատանքի կամ դարձել է ինքնազբաղված (այդ թվում` 64 հաշմանդամություն ունեցող անձ):  Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի տեղավորված անձանց թիվը կազմել է 11680:

Լրամշակվել են զբաղվածության ոլորտը կարգավորող իրավական ակտերը, որոնցով սահմանվել է երիտասարդ մայրերի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը, ներդրվել է երիտասարդ մայրերի մասնագիտական ուսուցման (աշկերտության) ծրագիրը:

Կենսաթոշակային ոլորտ

Գործարկվել է 1-ին, 2-րդ, 3-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ եւ երեխայի խնամքի նպաստների համար առցանց դիմելու ենթահամակարգը:  2017թ հունվարի 1-ից առ այսօր առցանց  ներկայացված դիմումի հիման վրա  երեխայի ծննդյան միանվագ նպաստ է նշանակվել 35 900 անձի: Երեխայի խնամքի նպաստ է նշանակվել  99 անձի:

Գործարկվել է կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի  համար առցանց դիմելու ենթահամակարգը:

Սկսած 2017 թվականից կենսաթոշակների եւ նպաստների վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել ցանկացած կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ անկախ անձի բնակության (հաշվառման) վայրի հասցեի: Ավելի քան 19 600 անձ օգտվել են վերոնշյալ հնարավորությունից:

Սկսվել են գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները (պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան է ներառվել ավելի քան 100 000 աշխատանքային գրքույկ):

Սոցիալական աջակցություն

Շուրջ 100 հազ. ընտանիք յուրաքանչյուր ամիս ընդգրկվել է նպաստի եւ եռամսյակային հրատապ օգնության վճարման ցուցակներում եւ շուրջ 12009 անձ` ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակներում:

Ավանդի դիմաց փոխհատուցման 2018թ.-ի ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են միայն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք` շուրջ 687, որոնք փոխհատուցում ստանալու նպատակով հաշվառվել էին դեռեւս 2016թ. ապրիլ ամսից:

Ամսական շուրջ 80 000 ընտանիք օգտվել է բնական գազի ծախսի դիմաց նվազ սակագնով վճարելու արտոնությունից, իսկ ամսական շուրջ 125 000 ընտանիք` էլեկ­տրա­կան էներգիայի ծախսի դիմաց նվազ սակագնով վճարելու արտոնությունից:

Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցեր

ՀՀ կառավարություն են ներկայացվել «Երեխայի իրավունքների մասին» եւ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

ՀՀ կառավարություն են ներկայացվել Վանաձորի մանկատան եւ երեխաների խնամքի եւ պաշտպանության 5 գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորման վերաբերյալ համապատասխան որոշումները:

«Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի:

Մշակվել եւ շրջանառության մեջ են դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր:

Հաշմանդամության ոլորտ

Հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերը եւ հաշմանդամի սայլակները տրամադրվում են պետական հավաստագրերով:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում պրոթեզաօրթոպեդիկ պարագաները եւս հավաստագրերի հիման վրա տրամադրելու ուղղությամբ:

Իրականացվել է ԱՀԿ ՖՄԴ հիման վրա հաշմանդամության սահմանման փորձնական ծրագիր, որի արդյունքների հաշվառմամբ լրամշակվել եւ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել բժշկասոցիալական փորձաքննության եւ հաշմադամության սահմանման նոր ընթացակարգերը:

ՀՀ ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցմամբ ընդունվել է 2018 թվականի մարտի 2-ին):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ