Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի շրջադարձային որոշումը Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում: Մեր ֆուտբոլիստը 2 խաղում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ: Ի դեպ, առաջին երկու հանդիպումներում «Յունայթեդը» խփել է 8 գոլ:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում «Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության էր հասել «Վեսթ Հեմի» նկատմամբ: Մի շարք մարզական պարբերականների վարկածով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը, ով կատարել էր 2 գոլային փոխանցում: Երկրորդ տուրում էլ Ժոզե Մոուրինյոյի թիմը հյուրընկալելիս 4:0 հաշվով հաղթել էր «Սուոնսիին»:

Շատերը արդեն շտապում են պնդել, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը: Մեկնարկած մրցաշրջանում Մխիթարյանը խաղում է ոչ թե աջ կամ ձախ եզրերում՝ ինչպես նախորդ մրցաշրջանում, այլ ենթահարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, 10 համարի դիրքում:

«Նախընտրում եմ խաղալ 10 համարի դիրքում, բայց մարզիչը կարծում է, որ ես թիմին ավելի շատ օգուտ եմ բերում՝ խաղալով եզրերում: Ամեն դեպքում հարգում եմ մարզչի կարծիքը: «Վեսթ-Հեմին» հաղթելը մեծ հաջողություն էր մեզ համար, քանզի հակառակորդը ուժեղ էր: Մրցաշրջանի սկիզբը հաջող էր, պետք է շարունակենք նույն կերպ»,- ասել էր Մխիթարյանը առաջին տուրից հետո։

Կարելի է ենթադրել, որ «Վեսթ Հեմի» դեմ ենթահարձակվողի դիրքում բավական հաջող խաղալուց հետո Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին 10 համարի դիրքում խաղալու հնարավորություն տվեց նաև «Սուոնսիի» հետ մրցավեճում: Նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը ենթահարձակվողի դիրքում խաղացել էր ընդամենը մի քանի հանդիպումներում:

Բնական է, Մխիթարյանն ունի բարձր արագություն, որը Մոուրինյոն փորձում էր օգտագործել աջ կամ ձախ եզրում: Նախորդ մրցաշրջանի համեմատ Մխիթարյանը բարելավել է գնդակ պահելու և մանյովրելու որակները: Վերջին երկու հանդիպումներում Մխիթարյանը արագություն զարգացնելով կենտրոնում՝ չէր շտապում բաժանվել գնդակից: Գնդակը երկար պահելու ժամանակ, մասնավորապես, հարձակողական ոճի մյուս ֆուտբոլիստները հասցնում էին դիրքավորվել:

Նկատենք, որ գոլային 4 փոխանցումներից 2-ը Մխիթարյանը կատարել է կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուին: Սա խոսում է այն մասին, որ 4-2-3-1 խաղային դասավորությունը լիովին արդարացնում է իրեն: Արդարացնում է մասնավորապես Մխիթարյանի շնորհիվ, ով կատարելով մեծ ծավալի աշխատանք՝ նպաստում է գնդակի պաշտպանությունից հարձակում արագ տեղափոխվելուն: Կարծում ենք՝ նախորդ մրցաշրջանում Մխիթարյանին կենտրոնում խաղալու հնարավորություն տալու դեպքում թիմը ավելի բարձր արդյունքի կհասներ: Մխիթարյանը կենտրոնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչին խաղադաշտում փորձում էր գտնել աջ կամ ձախ եզրից: Եթե Մխիթարյանը խաղար Իբրահիմովիչի թիկունքում, կարծում ենք՝ հայտնի հարձակվողը դարպասը գրավելու ավելի շատ հնարավորություններ կունենար: Հիշենք, որ շատ դեպքերում Իբրահիմովիչը ուղղակի կտրվում էր խաղից՝ ստիպված լինելով միաժամանակ կատարել նաև ենթահարձակվողի պարտականությունը:

Ինչևէ, մրցաշրջանի մեկնարկին Մոուրինյոյի որոշումը Մխիթարյանին 10 համարի դիրքում խաղացնելու վերաբերյալ կարծես թե շրջադարձային նշանակություն ունեցավ թե՛ թիմի և թե՛ հայ ֆուտբոլիստի համար:

«Կարծում եմ՝ պետք չէ ժամանակից շուտ ոգևորվել: Ընդամենը երկու հանդիպում ենք անցկացրել, և խաղերի մեծ մասն առջևում է: Ուստի պետք է փորձել հաղթել ամեն խաղում, և վերջում կտեսնենք, թե որտեղ ենք հայտնվում: Ուրախ եմ, որ կարողացա երկու գոլային փոխանցում կատարել, ինձ ավելի շատ ուրախացնում են թիմի արդյունավետ գործողությունները, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է: Ուրախ ենք, որ Լուկակուն և Մատիչը խաղում են, հույս ունեմ, որ Լինդելյոֆը շուտով կսկսի օգնել մեզ»,- «Սուոնսիի» հետ հանդիպումից հետո ասել է Մխիթարյանը:

Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի օգոստոսի 26-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Լեսթերի» հետ: Այս մրցավեճից հետո Մխիթարյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը աշխարհի առաջնության ընտրական փուլում սեպտեմբերի 1-ին մրցելու է Ռումինիայի և սեպտեմբերի 4-ին՝ Դանիայի հավաքականի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում