14:09:04 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը համընդհանուր համադարման չեն»․ Հս․ Կորեան կոչ է արել պատրաստվել վարակի դեմ երկարատև պայքարի

    15:50 4 Մայիս 2021

    Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները նախազգուշացրել են կորոնավիրուսի դեմ երկարատև պայքարի հեռանկարի մասին՝ հայտարարելով, որ համաշխարհային դեղարտադրողների կողմից մշակված պատվաստանյութերը «համընդհանուր համադարման չեն», գրում է Reuters-ը։

     

    Թեև երկիրը պաշտոնապես չի հաստատել կորոնավիրուսի որևէ դեպք, Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարում են՝ հարևան երկրում բռնկումը չի կարելի բացառել։

    Իշխող Աշխատավորական կուսակցության պաշտոնական Rodong Sinmun թերթը հայտարարել է, որ չնայած պատվաստանյութերի տարածմանը՝ համավարակը միայն խորանում է։

    «Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերը, որոնք մրցութային հիմունքներով ներկայացվել են տարբեր երկրների կողմից, ժամանակին դիտարկվում էին որպես հույսի շող, որը կարող էր վերջ դնել այս սարսափելի հիվանդության դեմ պայքարին։ Սակայն շատ երկրներում իրավիճակը հստակ ապացուցում է, որ պատվաստանյութերը երբեք համընդհանուր համադարման չեն հանդիսանում»,- ասված է թերթում։

    Թերթը մարդկանց նաև կոչ է անում պատրաստվել կորոնավիրուսի դեմ երկարատև պայքարի՝ այն անվանելով «անխուսափելի իրականություն»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս