Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում 2018-ի սկզբին արձանագրվել է սակագների 0.2 տոկոս հավելաճ

Հայաստանում 2018-ի սկզբին արձանագրվել է սակագների 0.2 տոկոս հավելաճ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.2 տոկոս հավելաճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրությունները: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.5 տոկոս հավելաճ, այդ թվում, համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով:

Բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.2 տոկոսով, տրանսպորտինը՝ 0.2 տոկոսով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0.5 տոկոս հավելաճով), կրթության ծառայություններինը՝ 0.8 տոկոսով, հանգստի և մշակույթի ծառայություններինը՝ 2.1 տոկոսով, հյուրանոցային ծառայություններինը՝ 4.4 տոկոսով, իսկ առողջապահության, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.7-3.5 տոկոս գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.8 տոկոսով:

Ընթացիկ տարվա հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7 տոկոս գնաճով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]