Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հոկտեմբերի 10-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հոկտեմբերի 10-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հոկտեմբերի 10-ի ամփոփագիրը

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Բաշինջաղյան փողոցի թիվ 188/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Քրիստինե Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 10-ին` ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փիրումյան փողոցի թիվ 45/6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Գայանե Ս.-ին և 1958 թ. ծնված Սուսաննա Ա.-ին, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի թիվ 19/64 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 10-ին` ժամը 21.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 2001 թ. ծնված Հայկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԿամԱԶ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և նրա ուղևորներ՝ 1972 թ. ծնված Սուսաննա Ա.-ն, Լուսինե Բ.-ն, 1974 թ. ծնված Մանվել Ա.-ն, Ռուզան Վ.-ն, 1984 թ. ծնված Լիաննա Մ.-ն, 1966 թ. ծնված Աիդա Ս.-ն, 1999 թ. ծնված Սրբուհի Ա.-ն, 1963 թ. ծնված Աիդա Հ.-ն, 1983 թ. ծնված Լուսինե Դ.-ն, Մարիամ Հ.-ն, Ռուզաննա Գ.-ն, 1955 թ. ծնված Կարինե Հ.-ն և 1976 թ. ծնված Համեստ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի ձախ քունք-այտային շրջանի քերծվածքներով և գլխուղեղի ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել 1942 թ. ծնված Վանյա Ք.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժ.13.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան-Շիրակացի փողոցների խաչմերուկում Վանյա Ք.-ի ինքնազգացողությունը վատացել է, և նա վայր է ընկել՝ գլուխը հարվածելով ճանապարհով ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելուն:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ 4» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց, ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և նրա 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանց:
Նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է քննություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]