Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային աշխատաժողովը

Մեկնարկել է «Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և 
թափանցիկություն» թեմայով միջազգային աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային եռօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Լատվիայի հանրապետությունների ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  այն անցկացվում է  «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում: Քննարկումների կիզակետում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի՝ ՄԱԶԳ-ի  կողմից «Հայաստանի Հանրապետությունում Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների,  ինչպես նաև մաքսային ոլորտի ծրագրերին և կառավարման առանձնահատկություններին առնչվող   հարցերը:

Բացի ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում նաև մաքսատուն-վարչությունների համապատասխան մասնագետներից, քննարկմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության ծառայության և ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության   ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը բացման խոսքում նշել է , որ աշխատաժողովի քննարկումներն ուղղված են սահմանների համալիր կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նա հատկապես շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել, որպեսզի սահմանային կետերում գործի էլեկտրոնային կառավարման արդի միասնական համակարգ, ինչը թույլ կտա ֆիզիկական անձանց ու արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողներին առավել սահուն և արագ կերպով հատել սահմանը՝ հավատարիմ մնալով Մեկ կանգառ, մեկ պատուհան գաղափարին: Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայ-վրացական սահմանային կետերից մեկում տրամադրում է տեղեկատվություն, այն արդեն պետք է հիմք հանդիսանա մյուս երկրի համապատասխան կառավարչական մարմնի համար,-ասել է ՊԵկ նախագահի տեղակալը:

Հայկական կողմի առաջարկը Վրաստանի մաքսային ծառայությունների սահմանային կառավարման բնագավառի մասնագետները դրական են գնահատել: Վրաստանից ժամանած հյուրերը ներկայացրել են իրենց երկրում ծրագրերի կառավարման և սահմանային ինտեգրված կառավարման առանձնահատկությունները: «Մենք ցանկանում ենք կիսվել մեր  տեղեկատվությամբ և ձեռք բերած  փորձով՝ ընդլայնելով հայկական կողմի հետ գործակցությունն այս ուղղությամբ: Ինչպես նաև նպատակ ունենք խորացնել երկկողմ հարաբերությունները մաքսային հսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-նշել է Վրաստանի Սահմանների ինտեգրված կառավարման ծրագրի ղեկավար Գրիգոլ Պանցուլայան:

Աշխատաժողովի արդյունքները կամփոփվեն և կկազմվի ճանապարհային քարտեզ 2019-2020թթ-ի համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]