«Մաթևոսյան Վայն». Գինիների արտադրության մեծ բիզնես դարձած հոբբին

«Մաթևոսյան Վայն». Գինիների արտադրության մեծ բիզնես դարձած հոբբին

PanARMENIAN.Net - 18 տարի առաջ Վահրամ Մաթևոսյանը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ընտանիքի հետ սկսեց «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրությունը։ Սկզբում գինեգործությունը հոբբի էր. գինիները Մաթևոսյանները պատրաստում էին ընկերների համար: Հետո կառուցեցին գինու գործարան և հայր ու որդի սկսեցին զբաղվել գինիների արտադրությամբ, արդյունքում հիմնվեց ընտանեկան բիզնես:

Վահրամ Մաթևոսյանի որդին՝ Վազգենը, հիշում է. նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից, երբ հայրը սկսեց գինի արտադրել: Գործը ռիսկային էր: 3 ամսում կառուցեցին գործարանն ու խաղողի առաջին մթերումն արեցին:

Մաթևոսյանների ձեռնարկած գործին առաջինը հավատաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Գործարանը կառուցելու, մթերման և արտադրական գործընթացները կազմակերպելու համար Մաթևոսյանների աջակիցը հենց գործընկեր բանկն էր:

«Այս գործում դրված է քրտինք, ուժ և ընտանիք է աշխատում։ Որակին հետևում ենք անձամբ: Խաղողը ես եմ մթերում ու որակը ստուգում, հայրս էլ միշտ վերահսկում է: Գործարանի կառուցման առաջին իսկ օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ամուր կանգնած է մեր կողքին ու աջակցել է մթերումների, սարքավորումների ձեռքբերման և արտահանման ժամանակ, նաև՝ ֆինանսական, խորհրդատվական հարցերում, ինչի արդյունքում այսքան զարգացել ենք։ ԱԿԲԱ-ն իմ բանկն է, ես այդպես եմ համարում»,- ասում է Վազգենը։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---