Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն տգիտություն է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը՝ կապված «Վրաստանի գրավյալ տարածքների» սահմանների հետ՝ գրում է eadaily.com-ը:
Նախագահի հայտարարությունը վրդովմունքի ալիք է առաջացրել երկրի ընդդիմության շրջանում: Ըստ ընդդիմադիրենրի՝ Զուրաբիշվիլին վնասում է երկրի շահերին, և իշխող թիմը փորձում է արդարացնել նախագահի կողմից արված նմանատիպ հայտարարությունները՝ անընդհատ արդարանալով, որ նա կատարելապես չի տիրապետում պետական լեզվին։
«Սա մեծ տգիտություն է, բայց, ցավոք, անտեղյակությունից զատ, սա նաև Վրաստանի շահերի հիմնարար վնասում է, քանի որ Ռուսաստանը երկու փաստարկ ունի, երբ աշխատում է ամբողջ աշխարհում Վրաստանի գրավյալ տարածքները ճանաչելու ուղղությամբ: Առաջին փաստարկն այն է, որ աշխարհը պետք է ճանաչի Աբխազիան և Օսիան․ քանի որ վրացիները սկսեցին պատերազմը, վրացիները ագրեսորներ են, և պետք է կանգնել աբխազների և օսերի կողքին: Սա այն է, ինչ Վրաստանի նախագահը հայտարարել է բազմիցս, որ, ինչպես նրանք են ասում, Վրաստանը սկսեց պատերազմը: Ռուսաստաանի երկրորդ փաստարկը. ի՞նչ է տարբերություն՝ ինչ է գրված թերթիկում, որն է միջազգային իրավունքի իմաստը: Դե ֆակտո իրականություն կա, և այս իրականության մեջ Աբխազիան և Օսիան Վրաստանի անկախ հարևաններն են, ինչպես և Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Սա այն է, ինչ իրականում հայտարարեց Զուրաբիշվիլին երեկ », – նշել է Բաքրաձեն: