Այն, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմին հնարավորություն չտրվեց դիրքորոշում հայտնել, Քոչարյանի պաշտպանները աննախադեպ են համարում։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը ասաց, որ արխիվներն են նայել, փորձել են իդենտիֆիկացնել դատավոր Արմեն Դանիելյանի նախկին քննությունները և չեն գտել դեպք, երբ Դանիելյանը թույլ չտա կողմին հանդես գալ դիրքորոշմամբ։