Անգլիայի՝ Ջոն Ռասկինի անվան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ծխախոտի ֆիլտրերը վտանգավոր գործոն են մոլորակի աղտոտման հարցում՝ գրում է kp.ru-ն:
Ուսումնասիրության համաձայն՝ կենսպլաստիկը, որից պատրաստվում են ծխախոտի ֆիլտրերը, լուրջ վնասներ է պատճառում շրջակա միջավայրին և խոչընդոտում բույսերի աճը:
Գիտնականները փորձեր են անցկացրել բույսերի հետ: Հողի մեջ բույսերի տակ ծխախոտի ֆիլտրեր են դրել: Արդյունքում բույսերի աճը 27% -ով պակասել է։
Բացի դրանից, բույսերում հայտնաբերվել է քլորիֆիլային անհավասարակշռություն: