1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Մեղրի ազատ տնտեսական գոտում առկա են որոշակի հարցեր հողերի ձևակերպման հետ կապված

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Մեղրի ազատ տնտեսական գոտում առկա են որոշակի 
հարցեր հողերի ձևակերպման հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեղրի ազատ տնտեսական գոտու հողամասը ապագայում պետք է ընդլայնվի մինչ 50 հեկտար: Ներկայում հողերի ձևակերպման հետ  կապված կան որոշակի կազմակերպական հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեղրի ազատ տնտեսական գոտու հետ կապված հարցերը կազմակերպական են, դրանք խնդիր չէի անվանիՀողերի ձևակերպումների հետ կապված հարցեր կան: Ներկայում Մեղրու ազատ տնտեսական գոտու հողամասը չի գերազանցում 2 հեկտարը: Հեռանկարում նախատեսվում է, որ պետք է այն ընդլայնել սկզբում 10, հետո մինչ 50 հա»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են եղել, ավարտելուց հետո կտրվեն շահագործման իրավունքներ: Խաչատրյանը նաև նշեց՝ երբ խոսում ենք ներդրումների և արտահանման պոտենցիալն ավելացնելու մասին,  պետք է հասկանալ, որ ազատ գոտու ռեժիմը չի տարբերվում նրանից, ինչ կա Հայաստանում: «Հայաստանում ևս մյուս ռեժիմները բավականաչափ բարենպաստ են և ներդրումների, և ԵԱՏՄ տարածք արտահանելու համար: Այդ տեսանկյունից ներդրումների պոտենցիալը կախված չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ տնտեսական գոտին»,-նշեց նախարարն ու հավելեց՝ բայց, իհարկե, դրանք փոխկապակցված են:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]