10:58  ,  22 մայիսի, 2018

Համաշխարհային ֆուտբոլի աստղերը՝ Պիրլոյի հրաժեշտի խաղին (ֆոտոշարք)

Միլանի «Սան Սիրո» ստադիոնում տեղի է ունեցել Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի հրաժեշտի հանդիպումը: Բարեգործական խաղին մասնակցել են Պիրլոյի նախկին թիմակիցներն ու մի շարք աստղային ֆուտբոլիստներ: Հանդիպումն ավարտվել է 7:7 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին:

39-ամյա Պիրլեն մեկական խաղակես է անցկացրել թիմերից յուրաքանչյուրի կազմում:

Հիշեցնենք, որ Անդրեա Պիրլոն 2015-ից խաղում էր ամերիկյան «Նյու Յորք Սիթիում», իսկ 2017-ի նոյեմբերին ավարտեց կարիերան: Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իտալական «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում», «Միլանում» ու «Յուվենտուսում», 6 անգամ հաղթել է A Սերիայում եւ 2 անգամ Չեմպիոնների լիգայում: Իտալիայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը 2002-2016-ն անցկացրել է 116 խաղ եւ դարձել 13 գոլի հեղինակ, իսկ 2006-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն: 

«Սպիտակ աստղեր»«Կապույտ աստղեր՝ 7:7 

Գոլերը՝ 0:1 – 1 Շեւչենկո (1), 0:2 – 6 Կուալյարելա, 1:2 – 13 Պատո, 1:3 – 29 Կասանո, 2:3 – 32 Վյերի, 2:4 – 35 Կաֆու, 3:4 – 41 Պատո, 3:5 – 45 Զեեդորֆ, 3:6 – 47 Բրոկի, 3:7 – 71 Լուկա Տոնի, 4:7 – 75 Ինձագի, 5:7– 78 Մատրի, 6:7 – 79 Ինձագի, 7:7 – 84 Ինձագի (84):

«Սպիտակ աստղեր». Դիդա, Աբյատի, Բոնուչի, Կյելինի, Զանետի, Կոստակուրտա, Ֆավալի, Ձամբրոտա, Յանկուլովսկի, Մալդինի, Օդո, Նեստա, Շիմիչ, Բարոնիո, Կամորանեզի, Գատուզո, Լեոնարդո, Լեմպարդ, Պիրլո, Ռուի Կոշտա, Պեպե, Վերատի, Վիդալ, Բաջո, Դի Նատալե, Յակվինտա, Ֆիլիպո Ինձագի, Մատրի, Տոտի, Պատո, Վյերի, Դել Պյերո:

«Կապույտ աստղեր». Բուֆոն, Ստորարի, Ադանի, Բարձալի, Կաֆու, Բոներա, Դիանա, Ֆերարա, Կալաձե, Մատերացի, Սերժինյո, Պիրլո, Բրոկի, Դիամանտի, Դե Ռոսի, Մարկիզիո, Պերոտա, Զեեդորֆ, Ալբերտինի, Ամբրոզինի, Բորյելո, Ռոնալդինյո, Տեւես, Լուկա Տոնի, Վենտոլա, Կասանո, Շեւչենկո, Կվալյարելա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում