Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

«Մանոն», «Կարմեն», «Դավիթ Բեկ». Օպերային թատրոնի թատերացանկը կզարդարեն նոր ներկայացումները

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գալիք տարում նոր, ժամանակակից ու հետաքրքիր ներկայացումներ է խոստանում: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

«Շատ եմ կարևորում այն, որ մեր հրաշալի երգիչներին աշխարհը ճանաչի: Այդ նպատակով հաջորդ տարվա հունվարին «Էլայթ» փառատոնին հանդես գալու հնարավորություն կնձեռվի թատրոնի մենակատարներ Գևորգ Հակոբյանին, Հովհաննես Այվազյանին, Արմեն Բադալյանին, Սյուզաննա Մելքոնյանին, Ջուլիետտա Ալեքսանյանին»,- նշեց Օրբելյանը:

Նրա խոսքով`ապրիլին տեղի կունենա Ժ. Մասնեի «Մանոն» օպերային ներկայացման առաջնախաղը: Այն բեմադրել է Ա. Ժագարասը: Կիրականացվի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի նոր բեմադրությունը, որի ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է:

Կոնստանտին Օրբելյանը շեշտեց, որ այդ ներկայացմամբ հաջորդ տարվա սեպտեմբերին թատրոնը հրավիրված է ԱՄԷ: Նրանք հանդես կգան Դուբայի օպերային թատրոնում:

Պատրաստվում է «Դավիթ Բեկ» օպերայի բեմադրությունը: Բեմադրող-ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է: Թատրոն կվերադառնա Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը:

«Մեծ թատրոնի հետ պայմանավորվածության համաձայն` Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը կփոխադրվի: Այն երբեք չի ներկայացվել օպերային թատրոնում: Ներկայացումը սկիզբ կդնի թատրոնում ծնվող մանկական բեմադրություններին»,-ընդգծեց Օրբելյանը:

Կներկայացվի նաև «Շչելկունչիկ» բալետային ներկայացումը: Հունիսի երկուսին և երեքին տեղի կունենա «Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերան` ըստ Ալեքսեյ Շորի երաժշտության, ով մեծացել է Գյումրիում: Բալետը ռուս-մալթական միասնական նախագիծ է` մասնակցությամբ Մեծ թատրոնի արտիստների, տեղի երգչախմբի և պարարվեստի ուսումնարանի սաների:

Կներկայացվի նաև Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետի վերականգնված տարբերակը: Հաջորդ տարի տեղի կունենա նաև Վրուբելի «Դև» կտավի հանձնման հանդիսավոր արարողությունը: Տոնական-երաժշտական երեկոյին կմասնակցեն թատրոնի մեներգիչները, երգչախումբը, նվագախումբը, կհնչեն հատվածներ Ռուբենշտեյնի «Դև» օպերայից, Լերմոնտովի «Դև» պոեմից` Աննա Միքայելյանի կատարմամբ:

Որոշում է կայացվել կազմակերպել «Անուշ» օպերայի նոր բեմադրության միջազգային մրցույթ: Հայաստան կհրավիրվեն տարբեր դիրիժորներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում