Թուրքիան իր նորագույն սպառազինությունը կներկայացնի IDEF 2021 միջազգային ցուցահանդեսում

Թուրքիան իր նորագույն սպառազինությունը կներկայացնի IDEF 2021 միջազգային ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները մտադիր են առաջին անգամ ներկայացնել իրենց արտադրության որոշ նմուշներ այդ ոլորտի ամենամեծ միջազգային միջոցառումներից մեկում՝ IDEF 2021 Ռազմարդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսում։

Այն կայանալու է օգոստոսի 17-20-ը` Ստամբուլում: Ցուցահանդեսը կազմակերպում է Պաշտպանության նախարարությունը` նախագահի աշխատակազմի հովանու ներքո, գրում է Daily Sabah-ը։

Թուրքական ընկերությունները պաշտպանական նշանակության արտադրանքի լայն շրջանակ կներկայացնեն, այդ թվում՝ ցամաքային տրանսպորտային միջոցներ, զենք, ռադարներ, hիդրոլոկատորներ, ծովային հարթակների համար նախատեսված լուծումներ, ավիացիոն համակարգեր, հրթիռներ, անվտանգության համակարգի սարքավորումներ և այլն։

Katmerciler-ն առաջին անգամ կներկայացնի իր 2 նոր զրահափոխադրիչները։

Ցուցահանդեսի շրջանակում բազմաթիվ բանակցություններ կանցկացվեն և նոր պայմանագրեր կկնքվեն։

IDEF-ն աշխարհում անցկացվող ռազմարդյունաբերության ոլորտի 32 ցուցահանդեսներից 3-րդն է մասնակից ընկերությունների քանակով։ Ցուցահանդեսում կներկայացվի 1236 ձեռնարկության արտադրանք աշխարհի 53 երկրից, որից թուրքական կլինեն 536-ը։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակ 79 երկրից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---