Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչու և ինչպես է Հայաստանի քաղաքական էլիտան ընդդիմանում պուտինյան կայսերապաշտությանը

Ռուսական կայսերապաշտությունը նոր դրսևորումներ է ստանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: Եվ սա ոչ թե հուզական ինչ-որ պոռթկում է, այլ կոնկրետ փաստերի հիման վրա արված հստակ եզրակացություն: Մոսկվան վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը հատկապես ՀԱՊԿ ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ հանդիսացող պետությունների, այդ թվում Հայաստանի ուղղությամբ: Խոսքը ոչ այնքան երկկողմ հարաբերությունների զարգացման, որքան այս երկրներում Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը ուժեղացնելու մասին է: Թերևս ռուսաց լեզվի ազդեցությունը նշված երկրներում բարձրացնելու կամ ռուսաց լեզվին որոշ երկրներում «պաշտոնական կարգավիճակ» տալու Մոսկվայի հետևողական ջանքերն այս քաղաքականության ամենացայտուն դրսևորումներից են:

Քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը, «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսելով թեմայի շուրջ, բացատրեց, որ ներկայիս գործընթացներն օրինաչափորեն բխում են հետխորհրդային տարածաշրջանում պուտինյան քաղաքականության հիմնադրույթներից: Պարզ է, որ Պուտինն անելու է ամեն ինչ՝ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Մոսկվայի գերիշխանությունը վերականգնելու նպատակով: Այսպիսով, Մոսկվան փորձում է հասնել հետխորհրդային տարածաշրջանի ռուսաստանակենտրոն համախմբման:

– Արամ, ի՞նչ զարգացումներ են այսօր ընթանում Ռուսաստանի և նախկին խորհրդային մյուս երկրների հարաբերությունների տիրույթում: Կարծում եք՝ Ռուսաստանն ավելի մեծ հավակնություննե՞ր է ներկայացնում այս երկրների նկատմամբ:

Այն գործընթացները, որոնց հիմա ականատես ենք լինում, օրինաչափորեն բխում են հետխորհրդային տարածաշրջանում պուտինյան քաղաքականության հիմնադրույթներից, և պատահական չէ, որ արևմտյան բազմաթիվ փորձագետներ  Եվրասիական միության ստեղծումը համարում էին «ԽՍՀՄ-2» նախագիծ: Ինքը Պուտինը ժամանակին հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումը համարում է 20-րդ դարի մեծագույն աղետ: Պարզ է, որ այդ միության փլուզմանը նման որակում տվող գործիչը պետք է քայլեր ձեռնարկի համանման միություն ստեղծելու ուղղությամբ: Կարծում եմ՝  սա ոչ այլ ինչ է, քան հետխորհրդային տարածաշրջանի ռուսաստանակենտրոն համախմբում իր բոլոր դրսևորումներով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, լեզվական: Եվ մենք արդեն ականատես ենք լինում մի շարք ուշագրավ գործընթացների, մասնավորապես այն հանգամանքին, որ Ռուսաստանը փորձում է հակաարևմտյան բացահայտ քարոզչության մեջ ներառել նաև ԵՏՄ անդամ երկրներին: Սրա ամենավառ դրսևորումը Ղրղըզստանի նախագահ Ատամբաևի՝ վերջերս կատարած հայտարարությունն է՝ Ղրղըզստանում ԱՄՆ ռազմաբազան փակելու նպատակահարմարության մասին, թե դա լուրջ սպառնալիքներ էր ստեղծում երկրի անվտանգության համար:

– Ինչո՞վ էր պայմանավորված այդ հայտարարությունը:

– Սա ակնհայտորեն հակաամերիկյան և հակաարևմտյան քարոզչություն է, նաև այդ քարոզչությունը ԵՏՄ երկրների արտաքին քաղաքական դիսկուրսի մաս դարձնելու փորձ: Ղրղըզստանը պաշտոնական կարգավիճակ է տվել ռուսաց լեզվին և անցել է Կիրիլիցային: Ինչպես Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցելու որոշումն էր ժամանակին մատնանշվում Ուկրաինային և Մոլդովային՝ որպես օրինակելի վարքագիծ, նույն կերպ այսօր ենք տեսնում, թե ինչպես է Պուտինը Ղրղըզստանի միջոցով փորձում մատնանշել օրինակելի վարքագիծը Եվրասիական միության մյուս երկրների, մասնավորապես Հայաստանի համար: Ստեղծվում է իրավիճակ, այնուհետև ցուցադրվում է քայլերի հաջորդականությունը, որոնց պետք է հետևեն այս երկրները:

Այս հարցը կարող ենք դիտարկել նաև ավելի լայն՝ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների տիրույթում կատարվող գործընթացների տրամաբանության մեջ:

– Պուտինի և Թրամփի բանակցությունները Համբուրգում, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն են ունեցել այս գործընթացների վրա:

– Պուտինը փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանը շահեկան վիճակում է դուրս եկել այդ բանակցություններից: Այս համատեքստում կարող ենք մատնանշել մի շարք ուշագրավ զարգացումներ: Ամերիկյան ողջ մամուլն այսօր հեղեղված է Թրամփի և Պուտինի կապի, նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին տեղեկություններով: Թրամփն իր հերթին փորձում է հերքել այդ տեղեկությունները, սաստկացնել քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Մյուս կողմից տեսնում ենք Պուտինի պատասխան քայլերը, երբ նա փորձում է Թրամփի նախագահության սկզբնական այս շրջանում ամրապնդել Ռուսաստանի դիրքերը հետխորհրդային տարածաշրջանում: Պուտինը փորձում է ցույց տալ, որ առճակատման այս փուլում Ռուսաստանի դիրքերը բավական ամուր են իր ազդեցության գոտում, իսկ Թրամփի հնարավոր միջամտության փորձերը՝ անհեռանկարային:

– Կարծում եք, որ Պուտինը «կանաչ լույս» ստացե՞լ է Թրամփի կողմից՝ ավելի ակտիվ գործելու և ամրապնդելու Ռուսաստանի ազդեությունը հետխորհրդային տարածաշրջանում:

– Կարծում եմ՝ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Միացյալ Նահանգների նախագահը, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն աշխարհի տարբեր կետերում և մասնավորապես հետխորհրդային տարածքում չի կարող ենթարկվել հիմքային, արմատական փոփոխությունների: Այս իմաստով Պուտինը որևէ «անթույլատրելի» քայլ չի կատարել, ամերիկյան ազդեցության գոտի չի մտել: Նա ընդամենը փորձում է ավելի կոնսոլիդացնել, ավելի ուժեղացնել ռուսաստանակենտրոն համախմբումը հենց իր ազդեցության գոտում:

– Բայց ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը հենց այս շրջափուլում:

– Այդ ակտիվությունը, մի կողմից, բխում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր փուլի մեկնարկով, որում Պուտինը փորձում է ի սկզբանե ցույց տալ իր վճռականությունը և սկսած գործն ավարտին հասցնելու հետևողականությունը, այսինքն՝ ստեղծել միություն և հնարավորինս ընդլայնել դրա շրջանակները: Սրանով նաև փորձում է ցույց տալ, որ Թրամփը որևէ կերպ չի կարող խոչընդոտել իր ծրագրերի իրականացմանը:

Մի կարևոր բան պիտի հաշվի առնենք, որ այսօր Ռուսաստանում զարգանում է քաղաքական կուռքարարությունը, ձևավորվում են առասպելներ Պուտինի շուրջ, և այս տեսանկյունից պետք չէ շատ հարցերի պատասխաններ փնտրել աշխարհաքաղաքական բարդ ծալքերում: Դրանք թաքնված են ռուս հասարակության շրջանում Պուտինի հերոսացման և նրա շուրջ միֆերի բազմազանեցման փորձերի մեջ: Ենթադրվում է, որ այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ռուսաց լեզվի «պաշտպանության» և տարածման քաղաքականությունը: Իսկ Պուտինը մեկ անգամ հստակ նշել է՝ Ռուսաստանը ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ռուսաց լեզուն: Սա այնպիսի պոպուլիստական քաղաքականություն է, որը լայն աջակցություն է ստանում ռուսաստանյան հասարակության կողմից: Նույն Ղրղըզստանում իրականացվող ռուսաֆիկացման ծրագրերը ներկայացվում են որպես արևմտյան դավադրությունների դեմ ուղղված ռուսական պատասխան քաղաքականություն՝ միտված Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանությանը:

– Հետաքրքիր քայլեր է ձեռնարկում նաև Հայաստանի ղեկավարությունն արտաքին քաղաքականության այլ ուղղություններով: Մասնավորապես, Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ: Միևնույն ժամանակ, երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ ամենաբարձր, բայց գոնե խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մակարդակով սկսել է բացահայտորեն դժգոհություն հայտնել ռուսական կողմին՝ Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության կապակցությամբ: Այս ըմբոստությունը, եթե կարելի է այդպես արտահայտվել, պայմանավորված է երկրի ինքնիշխանությանը, թե՞ իշխող ռեժիմին սպառնացող վտանգներով:

– Չեմ կարծում, թե այդ գործիչները, ովքեր այսօր խոսում են Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու անթույլատրելիության կամ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին, չէին կանխատեսում այս ամենն այն ժամանակ, երբ Հայաստանը դնում էին անթույլատրելի կախվածության մեջ Ռուսաստանից, կողմ էին քվեարկում Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը, երկրում առաջացած յուրաքանչյուր խնդիր փորձում էին լուծել ռուսական վարկի օգնությամբ: Մի՞թե նրանք չէին կանխատեսում դրա քաղաքական և տնտեսական հետևանքները: Իհարկե, կանխատեսում էին:

Խնդիրը գուցե այլ հարթության մեջ է, որ կարիք կա մինչ 2018 թ. վերջնական քաղաքական ճշգրտումները որոշ չափով հերոսացնել իշխող կուսակցությանը: Այստեղ տեսնում ենք Արմեն Աշոտյանի համարձակ ելույթները, բացահայտ հակադարձումը Վոլոդինին, տեսնում ենք Վահրամ Բաղդասարյանի այն պնդումը, թե ռուսաց լեզվի հետ կապված խնդիրն օրակարգային հարց չի դառնա Հայաստանում: Այսպիսով, տեսնում ենք իշխող կուսակցության հեղինակության բարձրացման որոշ փորձեր:

Մյուս կողմից, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման ձգձգումը արդեն իսկ ցույց է տալիս, որ կան որոշակի խնդիրներ: Ռուսաստանը՝ ինչպես 2013 թ. գործի դրեց իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու համար, նույնը փորձում է անել այսօր, փորձում է ամեն կերպ ուժեղացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ: Հայաստանի քաղաքական էլիտան փորձում է ինչ-որ թվացյալ քայլեր անել՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժություններին, փորձելով զարգացնել Եվրամիության հետ հարաբերությունները, բայց ակնհայտ է, որ կախվածությունը Ռուսաստանից այնքան վիթխարի է, որ հայկական կողմի քայլերը երկրորդական դեմքերի մակարդակով արված մակերեսային քննադատություններից այն կողմ չեն կարող անցնել:

– Արևմտյան կառույցների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության բնականոն զարգացումն է, թե՞ նաև ինչ-որ ուղերձ Ռուսաստանին:

– Նախ և առաջ դա արտաքին քաղաքական ուղղություն է, որպեսզի թույլ չտրվի այնպիսի բևեռացում, որ արտաքին քաղաքական հարթությունում կողմերից մեկը ստանա բացահայտ առավելություն մյուսների նկատմամբ: Սա նշանակում է, որ պետք է զարգացնել ռազմաքաղաքական հարաբերությունները նաև Արևմուտքի, ավելի կոնկրետ՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ: Դա կարող ենք դիտարկել որպես կոմպլեմենտարիզմի հայեցակարգային հիմնադրույթ, որի համաձայն արևմտյան ուղղությունը պետք է հետևողականորեն զարգանա: Բայց կոնկրետ ներկա իրավիճակում, երբ դժգոհություն է հասունանում Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ, Հայաստանի քաղաքական էլիտան ինչ-որ առումով սկսում է որոշ վտանգներ զգալ: Իհարկե, այդ վտանգները նախ և առաջ կապված են սեփական իշխանության վերարտադրության հետ, բայց տեսնելով, որ Ռուսաստանը որևէ կերպ կարեկցանք չի ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, փորձում են թվացյալ խուսանավման դաշտ ցույց տալ՝ ի դեմս ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու հնարավորության: Հայաստանի քաղաքական էլիտան նաև ունի խորքային մտավախություն, որ այս քայլերը ձեռնարկելով՝ Ռուսաստանը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել իրենց իշխանության վերարտադրության ճանապարհին, ինչպես եղավ 2008 թ.:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում