211652_close_icon
views-count37317 դիտում article-date 20:46 17-05-2021

Երևանում բախվել են BMW X6-ն ու Toyota-ն. Toyota-ն էլ բախվել է կայանված BMW-ին ու 2 Mazda-ներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Աբովյան–Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Էդուարդ Մկոյանի վարած BMW X6 մակնիշի և Նարեկ Եսայանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն հետո բախվել է կայանված վիճակում գտնվող  Գևորգ Հարությունյանի  BMW-ին, Մարինա Այվազյանի Mazda-ին և Շահան  Դերմանզյանի Mazda-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի մասին Երևանի ճանապահային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը տեղեկացրել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Առաքել Վրացյանն ու Արթուր Եղիազարյանը:

Փաստի առթիվ Ա. Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն  ժամանել են նաև  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր