Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Եվս մեկ դատ՝ Քոչարյանի համար տհաճ անակնկալներով

Այսօր Երևանում տեղի ունեցած «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ջանք ու եռանդ չի խնայել երկրորդ նախագահին հնարավորինս «անմեղացնելու» համար։ Ընդ որում՝ պաշտպանական թիմն օգտագործել է քարոզչական նյութեր՝ փորձելով հանրային կարծիք ձևավորել, թե Քոչարյանը Մարտի 1-ի հիմնական «տուժողն» է, իսկ տասնյակ հազարավոր ցուցարները ներկայացվել են «զինված մարդկանց» կարգավիճակում։

Միանգամից աչքի է զարնում այն հանգամանքը, որ պրոֆեսիոնալ իրավաբանները՝ կարծես, սպառված համարելով իրավական զինանոցը, իրենց մարտավարությունը կառուցում են ագրեսիվ հակաքարոզչության վրա։ Այլ խոսքով՝ ոչ այնքան պաշտպանվում է Քոչարյանը, որոքան «մերկացվում» են գորոծղ իշխանությունները կամ այն մարդիկ, ովքեր ակտիվ դերակատար են եղել 2008-ի ընդդիմադիր հարթակում։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ 2008-ին Հայաստանում իշխանություն չի եղել, Ռոբերտ Քոչարյանն էլ գտնվել է անօգնական մեկի կարգավիճակում։ Սա իրադարձությունների մտացածին, շինծու մատուցման փորձ է ու տրամագծորեն հակադրվում է հենց Քոչարյանի ստեղծած երբեմնի կերպարին, որը ներկայանում էր «միակ տաղմարդու» իմիջով։

Իրականում իրադարձությունների ընթացքը հուշում է, որ Քոչարյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն ու նրան այլ բան չի մնում, քան՝ ագրեսիվ հակաքարոզչությունը։ Բանն այն է, որ շուտով մեկնարկելու է Քոչարյանի հետ անմիջականորեն կապված մեկ այլ դատավարություն, որն այն մասին է, թե ինչպես է երկրորդ նախագահի թիմը փորձում ուղղորդել Մարտի 1-ի գործով քննության ընթացքը։

ՀՔԾ-ն երեկ պաշտոնապես ծանուցել է, որ Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Ըստ հաղորդագրության, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը «Մարտի 1»-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ նախորդ ամռանը Վարուժան Մկրտչյանի և Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։

«․․․Կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում` Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց», – հայտնում են ՀՔԾ-ից:

Հեռու ենք այն մտքից, որ Արմեն Թավադյանն այս դեպքում ավտոնոմ գործունեություն է ծավալել, մանավանդ, որ դե յուրե նրան պատկանող հեռուստաընկերությունն ակտիվորեն գործում է Քոչարյանի գծի մեջ, իսկ Թավադյանն էլ՝ մինչև ազատազրկվելը, համակարգել է երկրորդ նախագահին սատարող տարբեր մարդկաց ու խմբերի գործունեությունը, ինչի մասին անգամ հրապարակումներ եղան։

Սպասվելիք դատավարությունն ինքնին հետաքրքություն ներկայացնում է, սակայն՝ ավելի գոլոբալ հարթության վրա։ Այն գալու է անուղղակիորեն հաստատելու այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ լինելու պարագայում, կարող է էապես խոչընդոտել քննության ընթացքը։ Եթե նրա փոքրաթիվ աջակիցները հիմա են աչքի ընկնում նման «ինքնագործունեությամբ», ապա կարելի է ենթադրել, թե նրա ազատության պարագայում նախաքննության վրա ազդեցության ինչպիսի դրվագների կարող ենք հանդիպել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում