25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ-ն վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա» կարի ֆաբրիկայի». Ռուբեն Մելիքյան

Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա» կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Վստահ եմ, որ կուսակցությունների եռյակի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա մի օր քրեական գործ հարուցվելու՛ է և դրա շրջանակներում, ի թիվս այլոց, քննության առարկա են դառնալու նաև այսօրվա նստաշրջանին վերաբերող փաստերը – արդյո՞ք վարակակիրներն ավելի շատ չէին, արդյո՞ք բոլոր կոնտակտավորներն էին ինքնամեկուսացել, արդյո՞ք եղել է հրահանգ՝ չհանձնելու տեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը, արդյո՞ք եղել է հրահանգ՝ անտեսելով գործող օրենսդրությունը, չինքնամեկուսանալ, և այլն, և այն, և այլն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ