Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է ընտրական տեղամասերում. «Ելք» դաշինքն ընդունում է ՀՀԿ-ի իշխանությունը

 ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է ընտրական տեղամասերում. «Ելք» դաշինքն 
ընդունում է ՀՀԿ-ի իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» դաշինքը ընդունում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը իշխանությունը ձևավորել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 105 հոգանոց խորհրդարանում ունենալով 58 մանդատ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի իշխանության լեգիտիմության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ կա իշխանություն ձևավորելու հստակ ճանապարհ՝ ընտրություններ: 

«Հիմա նայում ենք վերջին իշխանության ձևավորման գործընթացը: 2017թ. ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ձևավորել է 58 մանդատ 105 հոգանոց խորհրդարանում: Այդ իշխանությունը ձևավորել է ընտրական տեղամասերում: Հիմա այս իշխանությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից, Հայաստանի հանրության կողմից. լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ ընտրություններից հետո իրենք արձանագրել են, որ այս անգամ մեր քաղաքացիները ընտրական տեղամասերում ձևավորել են իշխանություն: Պատգամավորը հավելեց, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքներով ձևավորվել է իշխանություն, որը իրենք ընդունում են, քանի որ քաղաքացիները գնացել և ընտրել են այդ իշխանությունը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են 2017թ. ապրիլի 2-ին: «Ելք» դաշինքը ևս այդ ընտրությունների արդյունքում է անցել խորհրդարան՝ ունենալով 9 մանդատ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]