211652_close_icon
views-count1773 դիտում article-date 16:33 28-11-2019

Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան

Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ, ի պատասխան LEGATUM հետազոտական կենտրոնի տվյալների մասին Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» գրառմանը, հրապարակել էի փաստեր իր կողմից կեղծ եւ սխալ տեղեկություններ տարածելու մասին։ Երեկ կառավարության համապատասխան ՊՈԱԿ-ը ափալ-թափալ իմ պնդումների «հերքում» պատրաստեց իր կայքում, այն տարածեց նաեւ իր Տելեգրամ ալիքում։ Այս պատմության մեջ սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ նյութը շատ արագ հեռացվեց թե infocheck.am կայքից, թե ՊՈԱԿ-ի Տելեգրամ ալիքից, քանզի իրականությանը չէր համապատասխանում։ Բայց կայքի որոնման բաժնից հղումը չեն հեռացրել, ինչպես նաեւ պահպանվել է զլմ-ներին ուղարկված համապատասխան մամլո հաղորդագրությունը, որոնց սքրինշոթերը կցում եմ։ Ի մի բերելով այս ողջ պատմությունը, կարող եմ արձանագրել, որ ես ճիշտ էի. Նիկոլը սխալվեց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր