1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Netflix-ն անիմացիոն ֆիլմ կթողարկի «Վեդմաք»-ի մոտիվներով

Netflix-ն անիմացիոն ֆիլմ կթողարկի «Վեդմաք»-ի մոտիվներով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Studio Mir հարավկորեական ստուդիան զբաղվում Է լեհ գրող Անջեյ Սապկովսկու ստեղծագործությունների մոտիվներով «Վեդմաք. Գայլի գիշերային մղձավանջը» անիմացիոն ֆիլմի ստեղծմամբ: Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հունվարի 22-ին հրապարակվել Է Twitter-ում Netflix-ի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լուրերը ճիշտ են, վեդմաքի մասին նոր աշխատանքն ընթացք մեջ Է: «Վեդմաք. Գայլի գիշերային մղձավանջը» անիմացիոն ֆիլմը մեզ կպատմի Մայր ցամաքի նոր սպառնալիքի մասին»,-տեղեկացրել Է Netflix-ը:

Նրա տվալներով՝ նոր նախագծում զբաղված են սցենարիստ եւ պրոդյուսեր Լորեն Շմիդտ Հիսրիքը եւ սցենարիստ Բո ԴեՄայոն: Հիսրիքը, բացի «Վեդմաք» սերիալից, հայտնի Է «Արեւմտյան թեւ» (1999-2006 թթ.) «Ամբրելլա» ակադեմիան» (2019 թվականից) սերիալներով: ԴեՄայոն կոմիքսների եւ մի շարք տեսախաղերի հեղինակ Է: «Վեդմաք»-ի գլխավոր հերոսներին մարմնավորել են Հենրի Քավիլը (Հերալթի դերում), Անի Չալոթրան (կախարդ Յենիֆեր) եւ Ֆրեյա Ալանը (իշխանուհի Ցիրի): Նրանք բոլորն Էլ բրիտանացի դերասաններ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]