SoftConstruct-ն իր AI տեխնոլոգիայով նոր պրոդուկտը 1-ին անգամ ՀՀ-ում ներկայացրել է իրական խաղի ընթացքում11 նոյեմբերի 2019 - 13:49 AMT PanARMENIAN.Net - SoftConstruct ընկերության տվյալներ հավաքագրող հեղափոխական AJNA գործիքը փորձարկվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի շրջանակում կայացած խաղերի ընթացքում: Դեռևս ICE London ցուցահանդեսի շրջանակում մեծ արձագանք ստացած AJNA-ն` սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, Հայաստանի առաջնության խաղերի վերլուծության հնարավորություն է ստացել: AJNA-ն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում իրականացնում է ֆուտզալի խաղերի շարունակական սպասարկումը: Նոյեմեբրի 8-ից 10-ը «Փյունիկ» – «Շիրակ», «Ալաշկերտ» – «Արարատ», «Արարատ- Արմենիա» – «Երևան» խաղերի ընթացքում, AJNA-ն առաջին անգամ իրական խաղի ընթացքում փորձարկվել է, ինչի արդյունքում կարողացավ հավաքագրել խաղերի վիճակագրություն, որը հետագայում հնարավորություն տվեց տարատեսակ չափորոշիչներով կանխատեսումներ անել: Արդյունքում SoftConstruct-ի ինովացիոն այս հնարքը կարողացել է մի վայրում հավաքագրել խաղացողների խաղերի վերլուծությունը:
SoftConstruct ընկերությունը կշարունակի փորձարկել այս գործիքի հեղափոխական հնարավորություններն ապագայում: FeedConstruct ընկերությունը, աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, մշակել է AI/ML հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018-ի հոկտեմբերի 22-ին` Մոնակոյի Սպորտել ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի ժամանակ FeedConstruct թիմի հետ քննարկումներ է ունեցել նաև Մոնակոյի գործող իշխան, արքայազն Արբերտ II-ը: Ծանոթանալով AJNA- ի նորարական գաղափարին, արքայազնը շատ բարձր է գնահատել թիմի մշակած գաղափարը: Թարգմանաբար նշանակելով «3-րդ աչք», AJNA-ն տեսանյութերի ուղիղ հեռարձակման այնպիսի ընդլայնված միջոց է, որը ճանաչում է սպորտային իրադարձության ամբողջ ընթացքը, «LIVE» ռեժիմում տրամադրում խաղացողների առաջադիմության բոլոր տվյալները և այլ տեխնիկական տվյալների հետ կազմում մի ամբողջություն: Արդյունքում ստեղծվում են նոր տեսակի խաղադրույքներ կատարելու բացառիկ հնարավորություններ: «Մեքենայացման տեսությունը նկատելիորեն ներթափանցում է ՏՏ ոլորտ և, որպես առաջատար ընկերություն, մենք ձգտում ենք մեր լուծումները ներկայացնել տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդներով: Մեր կողմից մշակված AJNA լուծման արմատները սկիզբ են առնում հնդկական «3-րդ աչք» կոչվող ավանդույթից: Սկաուտների անմիջական դիտարկումները խաղի ընթացքում ապահովում են ճշգրիտ տվյալներ, մինչդեռ աուգմենտացված հեռարձակումը բացահայտում է խաղային ընթացքի այնպիսի մանրամասներ, որոնք մարդու աչքը չի կարող տեսնել: AJNA- ի միջոցով մենք հարստացնում ենք մեր սպորտային խաղադրույքների հնարավորությունները և հավաքագրում հավելյալ վիճակագրական տվյալներ», – նշել է SoftConstruct-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:
AJNA-ի սարքը բաղկացած է մեկ կամ երկու տեսախցիկների համադրությունից: Մինչ տեսախցիկներն ապահովում են տեսանյութի հոսքը, AJNA-ն սահմանում է խաղի տեխնիկական տվյալները: Մի քանի րոպեների ընթացքում FeedConstruct-ի հզոր «աչքը նույնականացնում է դաշտի սխեման և անկյունները, այնուհետև տվյալների ամբողջականությունը մեկ առ մեկ ուղղում դեպի վերլուծական համակարգ: Դրանից հետո տեղի է ունենում խաղացողների, գնդակի և ստացված շարժական պատկերների նույնականացում, ինչի միջոցով AJNA-ն գրանցում է վերջիններիս հաջորդականությունը և դասակարգում թիմերի ամբողջականությունը: Խաղի ընթացքում AJNA-ն վերլուծում է բոլոր իրադարձությունները, ինչպիսիք են՝ գնդակի տիրապետումը, վտանգավոր իրավիճակները և այլն: Լուծումը առաջարկում է նաև խաղացողների անհատական ընդլայնված վերլուծություն, օրինակ` խաղացողի արագություն, կամ խաղի ընթացքում՝ նրա վազքի երկարություն: Հավաքագրվող այդպիսի վիճակագրությունը կարող է վերածվել մի շարք տարբերվող տեսակներով խաղադրույքների շուկայի: Ներկայումս FeedConstruct-ը մշակել է AJNA-ն միայն ֆուտբոլային խաղերի լիարժեք նույնականացմամբ՝ հետագայում այլ սպորտաձևերի ներգրավման մտադրությամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |