Կարայանի վարդագույն ակնոցները եւ դաժան իրականությունը

Կարեն Կարապետյանի կառավարության անդամները, ինչպես իրենց նախկինները, չեն կարողանում զերծ մնալ տնտեսական ցուցանիշների՝ միայն դրական փոփոխությունների մասին խոսելու գայթակղությունից ու չնկատելու են տալիս լրջագույն խնդիրները:

Թերեւս դա է պատճառը, որ նշված լրջագույն խնդիրները մնում են, իսկ դրական ցուցանիշները, որոնք վերցվում են պաշտոնական վիճակագրությունից, այնքան էլ հավաստի ու վստահելի չեն:

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հենց այդպիսի պահվածք է դրսեւորել:  

Լրագրողները նախարարին ուղղված հարցերում նշել են, թե վերջին տարիներին տնտեսապես ակտիվ բնակչությունը  Հայաստանում նվազում է մեծ տեմպերով՝ տարեկան 40-50 հազարով: Իսկ նախարարը այդ հարցին ի պատասխան՝ ասել է. «Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ. ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնանք նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, եւ եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության եւ զարգացման ուղղությունների վերաբերյալ, մենք պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը: Դա առաջին հերթին համախառն ներքին արդյունքի աճն է, արտահանման աճն է, արդյունաբերության աճն է եւ մյուս ցուցանիշներն են»:

Ընդհանուր առմամբ կարելի է համաձայնել նախարարի հետ: Այսինքն, եթե անցած տարիներին տնտեսապես ակտիվ բնակչությունը նվազել է, բայց դրա հետ մեկտեղ տնտեսությունը աշխուժանում է, դա ուրախալի է: Սակայն արդյո՞ք այդպես է, եւ եթե նույնիսկ այդպես է, ապա որքանո՞վ է դա կառավարության շնորհքը:

Ըստ Կարայանի, դա, բնականաբար, իրենց կառավարության շնորհքն է: «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը»: Դիտարկմանը, թե այդպիսի թվերը նախկին վարչապետների օրոք էլ էին հրապարակվում, Կարայանն արձագանքել է. «Բայց երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա խոսում է այն մասին, որ տնտեսությունը զարգացել է»:

Շատ լավ կլիներ, եթե նախարարի ասածները անվերապահ ճշմարտություն լինեին: Ու շատ կուզենայինք միանալ նրա հորդորին, թե «կոչ կանեմ անդրադառնանք նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում...»: Նոր աշխատատեղեր գուցե ստեղծվում են, բայց ըստ նույն պաշտոնական վիճակագրության, որին հղում է անում նախարարը, «հին» աշխատատեղեր են փակվում, ընդ որում փակվածների թիվը ավելի շատ է, քան նոր բացվածներինը: Մասնավորապես ԱՎԾ-ի ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածների թիվը Հայաստանում 1 միլիոնից նվազել է մինչեւ 374 հազարի: Այսինքն, ավելի քան 25 հազար մարդ աշխատանք է կորցրել:

Ինչ վերաբերում է արդյունաբերության եւ արտահանման աճին, ապա այստեղ կառավարության դերը այնքան էլ չի երեւում: Ինչպես արդեն նշել ենք մի առիթով, արտահանման աճ է տեղի ունեցել այն ոլորտներում, որտեղ կառավարությունը որեւէ բան չի ձեռնարկել: Օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված աճը պայմանավորված է հիմնականում գունավոր մետաղների միջազգային գների աճով, իսկ կոնյակի ու ծխախոտի արտահանումը՝ այդ ոլորտում գործող տնտեսվարողների ջանքերի շնորհիվ: Իսկ մյուս բոլոր ոլորտներում միասին վերցրած տեղի է ունեցել արտահանման անկում: Նույն պատկերն է արդյունաբերության ոլորտում՝ աճի շոգեքարշներն են հանքարդյունաբերությունը, ծխախոտի ու կոնյակի արտադրությունը:

Եվս մի ուշագրավ դիտարկում. Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին երկու եռամսյակի Համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Ըստ այդմ ՀՆԱ-ն, այսինքն՝ տնտեսությունը երկրորդ եռամսյակում աճել է 5.5 տոկոսով  անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվ ըստ այդ տեղեկանքի, նշված աճի 5.9 տոկոսը ապահովել է առեւտրի եւ ծառայությունների ոլորտը, իսկ արդյունաբերության դերը եղել է ընդամենը 0.6 տոկոս: Շինարարությունն ու գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն են ունեցել՝ համապատասխանաբար -1.2 եւ -0.4 տոկոս: Այս ցուցանիշները, մեր մեջ ասած, այնքան էլ պարծենալու հիմքեր չեն տալիս:

Տպել
5135 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա