Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնում ենք թանգարաններ. Կրթության նախարարի գրառումը (տեսանյութ)

Հասարակություն
0-4

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ իրազեկել է, որ աշակերտների՝ մշակությաին օջախներ այցելելու ծրագիրը մեկնարկում է։ Գնում ենք թանգարաններ. աբոնեմենտ Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը․ հաջորդ շաբաթվանից մեր աշակերտները կարող են այցելել թանգարաններ, իսկ թատրոններ ու համերգասրահներ այցելելու փուլը կմեկնարկի 2019 թվականի սկզբին։ Հ․Գ․ Քանի որ այս ծրագրի վերաբերյալ հարցերն ու զանգերը շատ են, խնդրում եմ տարածել այս տեսանյութը, որպեսզի շահառու խմբերը ստանան իրենց պատասխանները։ ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների նախաձեռնությամբ ներդրվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված  1-12-րդ դասարանների աշակերտների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: 2018 թվականի նոյեմբերի 6-ին կմեկնարկի ծրագրի առաջին՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները հնարավորություն կունենան այցելել իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարանային այցելությունների փուլը կավարտվի 2019 թվականի հունիսին: Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար, անհրաժեշտ է նախապես կապ հաստատել թանգարանի կամ պատկերասրահի հետ և ամրագրել այցի օրն ու ժամը: Ծրագրում ընդգրկված թանգարանների ցանկը հաստատվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից, այն հասանելի կլինի Dasaran.am կայքում: Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ: Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019 թվականի սկզբին: Նշված մշակութային օջախներ այցից առաջ Dasaran.am կայքի միջոցով աշակերտը հնարավորություն կունենա նախապես ամրագրել իր տեղն առցանց համակարգում, ինչը ևս ծրագիրը կազմակերպված և առանց տեխնիկական դժվարությունների իրականացնելու նպատակ է հետապնդում: Առաջիկայում կհրապարակենք տեղեկատվություն նաև «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: