«Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ․ ենթակառուցվածքների զարգացում»

11/02/2019 schedule21:00

Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայքների սոցիալ տնտեսական զարգացումն է։ Այս մասին այսօր «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ժամանակ մարզերի եւ համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս համաժողովի գլխավոր նպատակը սուբվենցիաների՝ համաֆինանսավորման տրամադրումն է։ Ամիսներ առաջ Փաշինյանն ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էին, որ պատրաստվում են 10 մլրդ դրամ հատկացնել համայքներին, սակայն, ինչպես այսօր նշեց վարչապետը, այդ ծրագիրն ինչ-ինչ պատճառներով ամբողջության չիրականացվեց։ Եւ ինչպես նշեց վարչապետը՝ այս տարի արդեն տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի է իրականացնել այդ՝ մոտ 10 մլրդ դրամի սուբվենցիոն համայնքային ծրագրերը․

«Նպատակ ունենք, քանի որ կարեւորագույն խնդիր է ներդրումային ակտիվության խթանումը, սուբվենցիոն ծրագրեր իրականացնել ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերում»,-մասնավորապես ասաց վարչապետը։

Պետական պաշտոնյայի ծառայությունը չի կարող եւ չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն

«Համայքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որի համար սրտացավ եւ ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց պետք է սահմանվեն այդ աշխատանքի պարամետները»,-համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետը։

«Եթե ազնիվ լինեմ, ապա, իմ ընկալմամբ, համայքնի ղեկավարի նկարագիրը՝ ընտրություններում ինչ-որ կերպ ընտրվելուց հետո, համայքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացով զբաղված մարդու նկարագիր է՝ չմոռանալով սեփական անձը։ Մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց, օրինակ, յուրաքանչյուր համայնքում աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքրվում ես՝ կամ հայանքի ղեկավարինն է, կամ տեղակալինը, կամ էդպես շարունակ»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա, ընդհանուր առմամբ, զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է, այլ որ դա տարիներ շարունակ հանդուրժվել է հանրության կողմից։

Վարչապետն ասաց, որ ամենօրյա աշխատանք եւ այդ աշխատանքի որակի փոփոխություն ասելով նկատի ունի, որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, պատգամավորի, այլեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի կողմից չի կարող եւ չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն․

«Պետական պաշտոնյայի գործունեության նպատակը պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը եւ ոչ թե անձնային կամ խմբային։ Նոր Հայաստանում այդպիսի երեւույթներ եւ դրանց շարունակություններ չեն կարող լինել»,-շեշտեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիր ունենք, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շարունակում են գործել, եւ, որ Հայաստանում կա այն մտայնությունը, թե՝ «հասկացանք, լավ, հեղափոխություն էր, հեսա մի քանի ամիս կանցնի, բոլորը կմոռանան՝ ինչի համար են հավաքվել, եւ ամեն ինչ կսկսվի նորից»․

«Ես խնդրում եմ նման հույս չունենալ, որեւէ բան չի վերադառնալու հնին։ Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ հեսա խորհրդարանական ընտրություններն անցնում են, հեսա մի բան կանենք, մի բան կլնի, ապա՝ ոչ մի բան չենք անի, չի լինի․ մի բան կլինի․ կոռուպցիոներներին արմատախիլ անելն է։ Մենք շանս ենք տալիս, եւ ովքեր չեն օգտվի էդ շանսից, այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,-ասաց վարչապետը։

Հայաստանն աղբից ազատելու հարցը

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ Փաշինյանը եւ հույս հայտնեց, որ համայնքերի հետ համագործակցություն կլինի, ինչպես ավելի վաղ նշել էր՝ «Հայաստանը աղբից, ավտոմեքենաների ժանգոտված թափքերից, ժանգոտված ու տձեւ կրպակներից՝ բուտկաներից» մաքրելու հարցն է․

«Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու ՏԻՄ-երը պետք է կարողանան համագործակցել։ Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել եւ մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ։ Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, այն իրականացվել է երկու տարի առաջ՝ «Մաքուր Հայաստան» ծրագիրը, շատ լավ գաղափար էր։ Հիմա պիտի փորձենք չկրկնել սխալներն ու բացթողումները, որոնք եղել են։ Անցած տարի քայլարշավին մենք տեսանք, որ այդ աղբը տեսախցիկի առաջ հավաքել են, տարել, լցրել ինչ-որ մի այլ տեղ»,-նկատեց Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը դեպի հետ ճանապարհ չունի։ Ես բոլոր համայնքապետերին, որոնք ունեն իրենց ընտրողների վստահությունը, հրավիրում եմ մեզ հետ քայլելու, մեզ հետ առաջ շարժվելու եւ կերտելու ազատ, հզոր եւ երջանիկ Հայաստան»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։

Համայնքների խոշորացում

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ» խորագրով այս համաժողովին ներկա էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։  

Նախարարը մարզպետների եւ համայնքապետերի հետ հանդիպմանը խոսեց խոշորացված համայնքների եւ, ընդհանրապես, դրանց խոշորացման գործընթացի մասին։ Պապիկյանն ասաց, որ համայնքների խոշորացումը կարող է դառնալ հաջողված բարեփոխում, եթե կատարվի ճիշտ ճանապարհով եւ ճիշտ ձեւով․

«Ապացույց է, որ խոշորացված համայնքները հարկերի հավաքագրման շրջանակում ֆինանսապես եւ աշխատակազմով ավելի ունակ ու պատրաստված են լինում․ խոշորացված համայնքներում հարկերի հավաքագրումն ավելացել է 25-55 տոկսով։ Խոստովանեք, որ սա մեծ ու բարձր ցուցանիշ է, եւ բոլորս պիտի այս ճանապարհին կատարենք մեր կարեւոր անելիքը»։

Համաֆինանսավորման փորձնական ծրագրերին՝ 1 մլրդ 620 մլն դրամ

«Հանրապետության համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը առաջիկա տարիներին հանդիսանում է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը»,-համաժողովի ժամանակ ասաց նախարար Սուրեն Պապիկյանը։

Համայնքների ենթակառուցվածքների զարգացման թեմայի շրջանակում նախարար Պապիկյանն անդրադարձավ նախորդ տարի հայտարարած սուբվենցիոն (համաֆինանսավորում) ծրագրերին, ըստ որոնց՝ կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել համայնքային ծրագրերի սուբվենցիաների համար տրամադրել շուրջ 10 մլրդ դրամ․

«Ցավոք, քանի որ արդեն տարվա մի շրջանն անցել է, իսկ համայնքներն արդեն իսկ նախատեսել էին իրենց ծախսերը, հնարավորություն չեղավ ամբողջությամբ սպառել առկա միջոցները։ Հիմա մենք մեր առաջ խնդիր ենք դրել համայնքներին հնարավորություն ընձեռել՝ համայնք-պետություն համագործակցության արդյունքում ապահովել մեր սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ նախորդ տարի իրականացված սուբվենցիոն փորձնական ծրագրերի արդյունքով կարող ենք արձանագրել, որ ՀՀ 97 համայքներից ստացված 152 սուբվենցիոն ծրագրերին ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 1 մլրդ 620 մլն դրամ, որը կառավարության տրամադրելիք 10 մլրդ դրամի համեմատ, ըստ էության, չնչին գումար է․ «Այսօր մենք պատրաստ ենք տրամադրել շուրջ 10 մլրդ դրամի համաֆինանսավորում»։

Նախարարը շեշտեց, որ այս ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է միայն կամք եւ ցանկություն։ Բացի մարզպետների եւ համայնքապետերի հետ հանդիպումից՝ նախատեսվում են հանդիպումներ ու հանրային քննարկումներ նաեւ համայնքի բնակիչների հետ, որպեսզի վերջիններս հաստատեն, թե համանքի համար որ ծրագիրն է ավելի նպատակահարմար։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են աշխատելուն, կառավարության ամենաջերմ դաշնակիցն ու բարեկամն են եւ ՀՀ քաղաքացու հենարանը, իսկ նրանք, որոնք չեն հասկանում Նոր Հայաստանի գոյությունն ու բովանդակությունը եւ չեն վայելում համայնքի բնակիչների վստահությունն ու համակրանքը, իրենց հետ չեն քայլում նույն ճանապարհով․ «Ցավով պիտի արձանագրեմ, որ այդ դեպքում մեր ճանապարները չեն խաչվելու, որովհետեւ մեր ուղին արդար Հայաստանի ճանապարհն է»։

Նախարարն ասաց, որ նախորդ տարի համաֆինանսավորումը բաժանվում էր երկու հատվածի՝ տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներ, բայց միջգերատեսչական հանձաժողովում խնդիր էր առաջանում, թե արդյոք համայնքի ներկայացրած ծրագիրը համապատասխանում է կառավարության առաջադրած ոլորտներին․

«Օրինակ՝ գերեզմանների պարսպապատման եւ այլ խնդիրների մասին ծրագրեր էին ներկայացնում, որոնք, կարծում ենք, թեեւ լուծման անհրաժեշտություն ունեն, բայց կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային։ Մենք առանձնացրինք թիրախներ՝ ճանապարհներ, ոռոգման համակարգ, համայքներում բազմաբնակարան շենքերի տանիքների բարելավում եւ այլն»,-նշեց նախարարը։

Համայնքապետերի լեգիտիմության հարցը․ չկա կուսակցական ռասիզմ

Խոսելով որոշ համայքների ոչ լեգիտիմ համայնքապետերի պաշտոնավարման շարունակության մասին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելու հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը․ «Համայնքը պետք է արտահայտվի՝ կողմ է տվյալ համայնքապետի գործունեությանը, թե ոչ, սա վերաբերում է խնդրահարույց համայնքներին»։

Նախարարի խոսքով՝ համայնքների ղեկավարների հարցում իրենք չեն առաջնորդվում կուսակցական ռասիզմով․ «Մեզ համար կարեւոր է համայնքի բնակչի ձայնը։ Առաջիկա ՏԻՄ ընտրություններում էլ մենք խնդիր ենք դրել որեւէ թեկնածուի չպաշտպանել, մենք անգամ պաշտոնապես թեկնածու չենք ներկայացրել»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը։

Ջրաոռոգման հարցը

Սուրեն Պապիկյանն անդրադարձավ համայնքներում ոռոգման խնդիրներին։

Նախարարն ասաց, որ մեր ոոռոգման ցանցը վատթար վիճակում է, նույնիսկ չկարողացավ հարմար բառ գտնել՝ այդ վիճակին իրական գնահատական տալու համար․ «Մենք ինքներս այս գործում երբեք մեր վրա պատասխանատվություն չենք վերցնում, օգնություն ենք սպասում ենք ջրօգտագործողներից եւ պատկան այլ մարմիններից, բայց չմոռանանք, որ տեղական ինքնակառավարման մարմինը նաեւ այստեղ պիտի ունենա առանցքային դերակատարում»,-մարզպետների եւ համայնքապետերի հետ հանդիպմանը նշեց Պապիկյանը։

Գույքահարկի եւ հողի հարկերի պարտքերի հարցը

Անդրադառնալով գույքահարկի եւ հողի հարկերի պարտքերի ներման վերաբերյալ խոսակցություններին՝ նախարարն ասաց․

«Տարվա ընթացքում, երբ գնում էի մարզեր եւ հանդիպում էի համայնքապետերին, հնչում էր հարց, թե լուրեր կան, որ կառավարությունը ներելու է պարտքերը։ Նման նախադեպ եղել է տարիներ առաջ, այնուամենայնիվ, դա չի փրկել մեզ նոր պարտքերից, անգամ վնաս է հասցրել, որովհետեւ մարդիկ, որոնք պատշաճ վճարում են հարկերը, հարց են տալիս, թե ինչու են իրենք իրենց քաղաքացիական պարտքը կատարում, իսկ մյուսները՝ ոչ։ Այսինքն՝ յուրաքանչյուրս պիտի գիտակցի, որ իրավունքներից զատ մենք ունենք պարտավորություններ։ Այս պահին 2008 թվականից մինչեւ 2018 ժամակահատվածում կա կուտակված 42 մլրդ դրամ պարտք․ սա հսկայական գումար է մեր աղքատ համայնքների եւ պետբյուջեի համար։ Այդ պարտքերի 17 մլրդը կազմում են գույքահարկերը, 15 մլրդ՝ հողի հարկերը, որից 10 մլրդը մայր գումարն է, ըստ այդմ՝ այս պայմաններում մենք ունենք ընդամենը մեկ անելիք՝ պատշաճ հավաքագրել հարկերը։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ պատշաճ կերպով վճարել հարկերը, կատարել ՀՀ քաղաքացու պարտավորությունները։ Իհարկե, երբեմն կան օբյեկտիվ պատճառներ, կարկուտ եւ այլն, երբ գյուղացին ֆինանսապես պատրաստ չէ վճարել, այդ հարցում կառավարությունը ցուցաբերելու է աջակցություն»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

Տպել
1359 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն