Մեծ Բրիտանիայում դիմահարդար Ջեսիկա Բլեքլերը կոսմետիկայի նոր ապրանքանիշ է ստեղծել՝ Jecca, որը նախատեսված է հատուկ տրանսգենդերների համար: Նա համոզված է, որ «կոսմետիկան իգական կամ արական սեռ չունի»: Դիմահարդարի խոսքով՝ կոսմետիկան հատկապես դուր կգա նրանց, ովքեր ուզում են ընդգծել մորուքի գիծը: Դիմահարդարման միջոցները գնել հնարավոր կլինի առցանց դեկտեմբերի 18-ից, հայտնում է Life-ը:
Դիմահարդարը նշում է, որ իր որոշ հաճախորդներ երբեք կոսմետիկա չեն օգտագոծել և պարզապես կկորչեն դիմահարդարման ապրանքների խանութում:
Բլեքլերը մտադիր է մինչև ամառ ընդլայնել ընտրանին: