Բաժիններ՝

Հայաստանի ֆուտզալի կանանց թիմը կմասնակցի Եվրոպայի ընտրական փուլին

Հայաստանի ֆուտզալի կանանց նորաստեղծ հավաքականն անցկացնում է առաջին մարզումները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է իր ծրագրերի իրականացումը՝ կապված կանանց ֆուտբոլի զարգացման հետ: Հունիսի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում իր առաջին մարզումն անցկացրեց ֆուտզալի կանանց նորաստեղծ հավաքականը: Մարզումներն անցկացնում է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Ընթացիկ մարզումների ծրագիրը նախատեսված է ավարտել հուլիսի 1-ին:

Հավաքականը մասնակցելու է 2019 թվականի Ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջին առաջնության ընտրական մրցաշարին: Նախընտրական փուլի հանդիպումները կայանալու են օգոստոսի 21-26-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական փուլի վիճակահանությունը կայանալու է հուլիսի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս