Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Այս ընտրությունները քարտ-բլանշ չեն ԱԺ արտահերթ ընտրությունների համար․ Թեժ պայքարը կհանգուցալուծվի ժողովրդի ճնշմամբ

Արդեն կարելի է ասել, որ երևանյան արտահերթ ընտրություններով Հայաստանում իրական հեղափոխություն է տեղի ունեցել, որովհետև քանի դեռ փողոցում տեղի ունեցածը չի դառնում ընտրական կոնկրետ արդյունք, հարաբերական է նույնիսկ հեղափոխության առաջնորդի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները վերածել իր վստահության հանրաքվեի․ հենց դրան էր միտված «սևերի» ու «սպիտակների» տեխնոլոգիական թեզը, որին մյուս կուսակցությունները կամ դաշինքները չկարողացան հակադրել ոչ մի ռացիոնալ օրակարգ։ Ավելին՝ ԲՀԿ-ն նույնիսկ «կուլ տվեց» Փաշինյանի նետած «խայծը», ինչի հետևանքով այսօրվա ընտրության արդյունքներով կորցրեց քաղաքական համակարգում այլընտրանք մնալու ռեսուրսը՝ անկախ այն բանից, որ հավաքած քվեներով երկրորդն է։ Մյուս կողմից՝ «սևերի ու սպիտակների» տեխնոլոգիան չի կարող երկար աշխատել, անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ համակարգ՝ որակյալ կառավարում իրականացնելու համար, ինչը հնարավոր է միայն մրցակցային միջավայրում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

«Անսպասելի հաղթանակ չէր, ըստ իս սա հետհեղափոխական զարգացում էր,- նշեց Կարապետ Ռուբինյանը:- Սա չի կարելի համարել ժողովրդավարության փայլուն և վերջնական հաղթանակ: Ես ժողովրդավարության հաղթանակ կհամարեմ, երբ առնվազն երկու անգամ ընտրությունների միջոցով իշխանափոխություն կլինի: Հետհեղափոխական ոգևորության ալիքի վրա այսպիսի ընտրություններ տեղի են ունեցել նաև 1991-ին, ունեցել ենք անկախության հանրաքվե, որտեղ որևէ խախտում չի արձանագրվել, բայց դա երաշխիք չեղավ, որ հաջորդ բոլոր ընտրությունները լինելու են արդար: Հիմա նույն իրավիճակում ենք: Իհարկե, սա ձեռքբերում է. ապացուցվեց, որ նախորդ իշխանությունը քաղաքական կամք չի ունեցել արդար ընտրություններ անցկացնելու: Մենք տեսանք, որ նույնիսկ թերի ԸՕ-ով հնարավոր է արդար ընտրություններ անցկացնել: Սա կարելի է համարել ավանդույթ դնելու սկիզբ, բայց դա կամրապնդվի, երբ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն կփոխվի»:

Դավիթ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ օրինական, ազատ, արդար և կոնսենսուսային ընտրություններ տեղի ունեցան: «Այս ընտրությունների մասնակից ուժերից որևէ մեկը այս ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չի դնում, սա շատ ավելի կարևոր արդյունք է, քան այն, թե որ ուժը որքան ձայն է հավաքել»,- նշեց Դ.Հովհաննիսյանը։

Սուրեն Պետրոսյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններն աննախադեպ էին 1991-ի ընտրություններից հետո: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական դաշտի ազատականացում, բայց դա դեռևս չի ենթադրում ժողովրդավարություն:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ այս ընտրությունները քարտ-բլանշ չեն ԱԺ արտահերթ ընտրությունների համար: Կ.Ռուբինյանի կարծիքով՝ թեժ պայքարը կհանգուցալուծվի համաժողովրդական ճնշմամբ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում