Սերգեյ Մանասերյանը Թաիլանդի Թագավորությունում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասերյանը Թաիլանդի Թագավորությունում ՀՀ դեսպան է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին)»,- ասված է նախագահի հրամանագրում: