1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Այսօր՝ մայիսի 10-ին

Այսօր՝ մայիսի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1851 թ. այս օրը ծնվել է Խենթը՝ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը։

*           1612 թ. այս օրը ծագումով հայ հնդկուհի Մումթազ Մահալը ամուսնացել է Հնդկաստանի կայսր Շահ Ջահանի հետ: Նրա հիշատակին շահը կառուցել է Թաջ Մահալ հայտնի դամբարանը։

*           1933 թ. այս օրը ֆաշիստական Գերմանիայի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ։

*           1844 թ. այս օրը Կանադայի մայրաքաղաքը Քինգսթոն քաղաքից տեղափոխվեց Մոնրեալ։

*           1866 թ. այս օրը ավարտվեց Առաջին Խաղաղօվկիանոսյան պատերազմը։

*           1812 թ. այս օրը ծնվել է   Գաբրիել Այվազյանը՝ եկեղեցական եւ հասարակական գործիչ:

*           1870 թ. այս օրը ծնվել է   Արմենակ Եկարյանը՝ հայկական ազատագրական շարժման մասնակից:

*           1906 թ. այս օրը ծնվել է  Համո Ամիրխանյանը՝ հայ գրականագետ, լրագրող:

*           1927 թ. այս օրը ծնվել է  Ալեքսեյ Հեքիմյանը՝ հայազգի սովետական կոմպոզիտոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]