HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Դավթյանը` ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:

Արտակ Դավթյանը ծնվել է 1970 թվականին՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

Դավթյանն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։

1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է  Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի եւ Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։

1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 30-ը– Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Պարգևներ և կոչումներ

Գեներալ-մայոր (2010):

«Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):

Արիության մեդալ

ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։

ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։

Ամուսնացած է, ունի 3 որդի։

Լուսանկարը` tert.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter