Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպիյսկն անհաջող քաղաք էր մեր ազատ ոճի ըմբիշների համար

Սպորտ
a1jaburyan

Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը պարտվեց Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին հանդիպումը եւ մնաց առանց մեդալի:   Մեր մինչեւ 57 կգ քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար մրցամարտում 1:8 հաշվով պարտվեց բելառուսցի Վլադիսլավ Անդրեեւի եւ ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալ նվաճելու լավ հնարավորությունը:   Այսօր պայքարի ելած մեր մյուս չորս ըմբիշները դուրս մնացին պարգեւների համար պայքարից, քանի որ նրանց հաղթած մրցակիցները չկարողացան մտնել եզրափակիչ: Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք է վերադառնում ձեռնունայն: