Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պոլ Մաքքարթնին 36 տարում առաջին անգամ առաջին հորիզոնականն է զբաղեցրել Billboard 200 չարթում

Պոլ Մաքքարթնին 36 տարում առաջին անգամ առաջին հորիզոնականն է զբաղեցրել Billboard 200 չարթում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլ Մաքքարթնիի նոր սոլո ալբոմը, որը կրում Է Egypt Station անվանումը, երաժշտին թույլ Է տվել վերջին 36 տարվա ընթացքում առաջին անգամ զբաղեցնել Billboard 200 չարթի առաջին հորիզոնականը: Ինչպես սեպտեմբերի 16-ին հայտնել Է Billboard հանդեսը, այդ սկավառակն ԱՄՆ-ում ամենատարածվածն Է դարձել անցած շաբաթվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ բրիտանացի երաժիշտը չարթն առաջին անգամ Է գլխավորել 1982 թվականից ի վեր, երբ նա երեք շաբաթ անընդմեջ առաջին հորիզոնականն Էր զբաղեցնում իր Tug of War («Ճոպանի պրկումը») չորրորդ սոլո ալբոմով՝: Սա ամենաերկար ընդմիջումներից մեկն Է հանդեսի ողջ պատմության ընթացքում: Ինչպես նշում Է հրատարակությունը, մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել Է ալբոմի 153 հազար օրինակ, ինչը երկրորդ արդյունքն Է դարձել երաժշտի կարիերայում: 2007 թվականին վաճառվել Էր Memory Almost Full («Հիշողությունը գրեթե լիքն Է») սկավառակի 161 հազար օրինակ, սակայն այդ ժամանակ Պոլ Մաքքարթնին բարձրացավ Billboard 200 չարթի ընդամենը երրորդ հորիզոնական:

Սեպտեմբերի 7-ին The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մաքքարթնին թողարկել Է թվով 17-րդ սոլո ալբոմը՝ Egypt Station-ը: Սա Մաքքարթնիի առաջին ստուդիական սկավառակն Է 2013 թվականից ի վեր, երբ նա ներկայացրեց New ալբոմը, որը լայն ժողովրդականություն ձեռք բերեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]