Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման 
պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք տեսել ենք այդ տեղեկատվությունը։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու եւ խաղաղության հասնելու ցանկությունը»- ասել է Ռուդենկոն։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր. «Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝  նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]