Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Երևանում կկայանա արհեստական բանականության, ռոբոտաշինության, ավիատիեզերական արդյունաբերության և այլ թեմաներով գիտաժողով

Երևանում կկայանա արհեստական բանականության, ռոբոտաշինության, 
ավիատիեզերական արդյունաբերության և այլ թեմաներով գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում արհեստական բանականության, ռոբոտաշինության և կառավարման, ավիատիեզերական արդյունաբերության և հաշվողական կենսաբանության թեմաներով տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա STCC գիտաժողովը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ գիտաժողովը կկայանա սեպտեմբերի 28-29-ին: 

Գիտաժողովում 25+ պանելային քննարկումները ուղղված կլինեն Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում Հայաստանի զարգացման հեռանկարներին, Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին և  տեխնոլոգիական արդյունաբերության համար դրա հնարավորություններին, Հայաստանի հետազոտական համալսարանների հեռանկարներին, ինժեներինգի և ինքնավարության ուսումնասիրության ապագային Հայաստանում, զարգացող բիոտեխնոլոգիական հատվածին և դրա զարգացման հիմնական կատալիզատորների վերանայմանը, սփյուռքի ռեսուրսներին և վերջիններիս  ներգրավման համար պարարտ հողի անհրաժեշտությանը և այլն:

STCC տարեկան գիտաժողով է, որը կազմակերպում են  Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]